▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայհոյանքներն անպատասխան չեն մնացել

Արդեն տեղեկացրել ենք, որ Գործարար երկու պատգամավորներ, որ առավել հայտնի են Քեթրինի Միհրան ու Ավշարի Արայիկ անուններով փողոցային հայհոյանքներ են տվել խորհրդարնի շենքի մոտ հավաքված ժողովրդին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Միջադեպին խորհրդարանում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ զգուշացնելով, որ իրավապահները միջոցներ ձեռք առնեն, որպեսզի չստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանն ու նրա նմանները Երևանում քայլելու պրոբլեմ ունենան։

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում միջադեպի մասնակիցներից մեկը՝ հանրահավաքի մասնակից երիտասարդը նշում է, որ հայհոյանքներն անպատասխան չեն մնացել:

Հատկանշական է, որ  պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով,թե   ներկայացվածը, մեջբերում ենք, դերասանական մտքի վառ երևակայություն է և բացահայտ ապատեղեկատվություն։ «Ստեղծված իրավիճակում ատելություն սերմանելու հասարկության մեջ սեպ խրելու, «սևերի ու սպիտակների» բաժանելու ցանկացած փորձ ոչ թե դատապարտելի է՝ այլ խստագույնս պետք է բացառվի»,-նշել են պատգամավորները։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին