News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ցավոք, մենք չունենք այնպիսի իրավիճակ, որ ասենք՝ այ էստեղ ինչ-որ բան կասկածելի է թվում, գնանք, տեսնենք, թե ինչ է կատարվում, հետ գանք, ասենք ոչինչ չկա, նորմալ է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, կառավարության նիստում Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Արմավիրի եւ Վայոց ձորի մարզպետարաններին մոտ 279 մլն դրամի սուբվենցիաներ հատկացնելու հարցի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը:

«Ես չեմ հիշում մի դեպք, որ ստուգող մարմինները մի տեղ մտնեն ու մի ցնցող բացահայտում չանեն: Կարող ենք արձանագրել, որ բոլոր ուղղություններով մեր պետական միջոցները փոշիացվում են: Մինչեւ մենք չփակենք անցքերը, այլ թեմաների մասին խոսելը լուրջ չի լինի: Ինչքան շատ լցնենք կաթսայի մեջ, այնքան վարարելու է կաթսայից դուրս տանող խողովակը»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, հիմա ասում ենք, որ համայնքը գումար չունի, որ ծրագրեր իրականացնի. «Բայց ինչու պետք է գումար ունենա, եթե համայնքի ղեկավարը իր բարեկամներին, հարազատներին նշանակել է, աշխատավարձ է դուրս գրում, բայց նրանք աշխատանքի չեն գալիս»:

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ համայնքներում իսկապես կա խնդիր՝ նորմալ ծրագրեր ներկայացնել չեն կարողանում: «Մենք այդ հարցը քննարկել ենք: Գուցե կրթական մի ծրագիր արվի, որտեղ նշվեն, թե ինչ առաջնահերթություն ունի կառավարությունը, ինչպես է պետք գրել ծրագիրը: Իսկ երկրորդ խնդիրը արդյունավետությունն է: Կիսում եմ այն տեսակետը, որ գուցե ճիշտ է 10 միլիարդից գումար հատկացնել այլ ոլորտներին»,- ասաց Միրզոյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
ՎԶԵԲ-ը Հայաստանին կտա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ եւ 16 մլն եվրոյի դրամաշնորհ. Հայտնի են նպատակները
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում  հավանություն տվեց...
«Ժողովուրդ». Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն արձագանքեց․ «2019 թվականի կարգավորումով, 2022 թվականի...
Այս տարի 300 հազար իշխան ձուկ է նախատեսվում բաց թողնել Սևանա լիճ. Հակոբ Սիմիդյան
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանի գլխադասային...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 27-ին, կազմել է…
Ամենաշատ