Զելենսկին խորհրդարանին է ներկայացրել Պորոշենկոյին լյուստրացիայի ենթարկելու օրինագիծ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ է ընդունել Գերագույն Ռադա, որի համաձայն նախորդ նախագահ Պետրո Պորոշենկոն ու նրա շրջապատը կարող են ընկնել լյուստրացիայի տակ։ Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, հետևում է այսօր խորհրդարանի կայքում հրապարակված օրինագծի տեքստից:
Նշենք, որ Ուկրաինայում Լյուստրացիայի մասին օրենքը ուժի մեջ էր մտել 2014թ․-ից, որոի տալ ընկնում էին մինչև 2014թ․-ի փետրվար պաշտոնավարած անձինք, սակայն այժմ Զելենսկին առաջարկում է այն ընդլայնել ու տարածել մինչև 2019թ․-ը մայիսի 19-ը պաշտոնավարած անձանց վրա՝ ներառյալ Պորոշենկոյի։
«Ես ամեն օր տարբեր մակարդակի պաշտոնյաների հետ շփվում եմ, և հասկանում եմ, սա անհույս ախտորոշում է։ Կարծում եմ, որ ամենալավ բանը, որ կարելի է անել հիմա, մշտապես զրկել նրանց բոլոր հնարավորություններից՝ մասնակցելու պետության կառավարությանը», - ասել էր Զելենսկին:
Նշվում է, որ իշխանությունների լյուստրացիան 2013 թ. նոյեմբերից մինչև 2014 թ. Փետրվար Կիևում տեղի ունեցած զանգվածային բողոքի գործողությունների մասնակիցների պահանջներից մեկն էր, որը հանգեցրեց հեղաշրջման: Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարել էր, որ լյուստրացիայի մասին օրենքը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները