211652_close_icon
views-count22999 դիտում article-date 13:49 16-09-2019

Հայի թասիբին փոխարինելու է գալիս «գործ տվողի» կուլտուրան. Հովհաննես Խաչատրյան

Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը Ֆեյսբուքի իր [url=https://www.facebook.com/hov.xachatryan77/posts/2422655357847841]էջում[/url] գրել է. «Հայ ժողովուրդը իր իսկ կազմավորման ժամանամներից մինչև օրս իր մեջ ունեցած թասիբի, նամուսի շնորհիվ է պայքարել և իր պետությունը պահպանել: Սակայն այսօր արդեն մի քանի ամբոխավարների շնորհիվ այդ ամենին հակասող օրենքներ են ընդունվում: Հայի թասիբին փոխարինելու է գալիս «գործ տվողի»կուլտուրան: Հասարակության մեջ իրենց իսկ ասված սիրո համերաշխության քողի տակ սերմանվում է միմյանց հանդեպ ատելության քարոզ:Ձեր այս մշակած խմորը դեռ շատ է ջուր քաշելու:30-50մլն դրամ նախատեսվում է մի օրենքի,որով արդեն իսկ շատ վաղուց զբաղվում են իրավապահ մարմինները:Երբ նոր սկսվում էր իշխանափոխությունը դուք փակում էիք բոլոր տեսանկարահանող սարքերը,որպեսզի Ձեր կողմնակից Պողոսները շատանաին իսկ եթե այսօր Ձեր իսկ մշակած օրենքի շնորհիվ տուժեն և փակվեն մի քանի Լորիս դարձած Պողոսի բերաններ այդ ամենի մեղքը լինելու է Ձերը` Սիսակ Գաբրիելյան և Արմեն Փամբուխչյան: ՀԳ Խելքի աշեցեք և մի արատավորեք հայի ապրելակերպը»։

Նմանատիպ նյութեր