Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

Ռուսական շահերով «մտահոգվածները» կամ թե ինչպես է զենքի հարցը շահարկվում ընտրությունների նախօրեին

Հայ Հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության փաստացի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը խիստ ուշագրավ և կարելի է ասել՝ պատասխանատու հայտարարություն է արել Արարատ հեռուստաալիքի եթերում՝ հարցազրույցի ընթացքում կարծիք հայտնելով, թե այս տարվա մայիսից այս կողմ, այսինքն՝ Հայաստանում տեղի ունեցած հայտն ի քաղաքական փոփոխություններից և նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստանին զենք չի մատակարարվել։

«Մայիսից այս կողմ Հայաստան զենք չի մտել»

Դաշնակցության կուսակցապետը խոսել է այս հարցի մասին Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների, Արցախյան հիմնախնդրին և Արցախի անվտանգությանն առնչվող հարցերի համատեքստում՝ կարծիք հայտնելով, թե մի կողմից Հայաստանի նոր կառավարությունը, կարծես, փորձում է կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները, մյուս կողմից՝ ընթանում է Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը փոխելու ճանապարհով՝ դեպի «գունավոր հեղափոխություն»։

«Մի կողմից, թվում է, թե փորձում են կարգավորել, տրամաբանական հարթակի վրա բերել մեր և Ռուսաստանի հարաբերությունները։ Այս ճիգը կա։ Մյուս կողմից, կա լռելյայն կամ արդեն ոչ այնքան լռելյայն մեկ ընթացք՝ օրիենտացիա փոխելու, կողմնորոշում փոխելու, դեպի գունավոր հեղափոխության գնալու․․․ Ես չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ ճիշտ եմ, եթե ասեմ, որ մայիսից այս կողմ Հայաստան զինամթերք չի մտել։ Դա Ղարաբաղի ապագայով պայմանավորվա՞ծ է, թե՞ ոչ։ Մենք պատերազմի մեջ եղած ժողովուրդ ենք, պատերազմի մեջ եղող երկիր ենք։ Ո՞վ է սրա պատասխանը տալու։ Վերջապես արտաքին քաղաքականություն նշանակում է հաջողություն՝ մեր շահերը պաշտպանելու, մեր անվտանգությունն ապահովելու իմաստով», – հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը՝ ավելացնելով, թե չնայած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են», բայց զինամթերք Հայաստան չի մտնում։

«Ասում է՝ [հայ-ռուսական հարաբերությունները] փայլուն են, բայց զինամթերք չի մտնում։ Փայլուն են, բայց մեկ էլ տեսնում ես, որ ինքը մի կադրային քաղաքականություն է գործադրում, որը ամբողջությամբ հակառուսական է», – ասել է Հրանտ Մարգարյանը։

Որքանո՞վ է հավաստի Մարգարյանի տեղեկությունը

Կասկած չկա, որ Հրանտ Մարգարյանը նկատի է ունեցել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումների գործընթացը, որովհետև հենց Ռուսաստանն է հայկական բանակի սպառազինության հիմնական մատակարարը։ Եվ բացի այդ, դաշնակցական գործիչը խոսել է զենքի հարցի մասին հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում։ Բայց պարզ չէ, թե որտեղի՞ց է նա տիրապետում նման ինֆորմացիայի կամ ի՞նչ հիմքով է նման պնդում անում։

Անշուշտ, Դաշնակցությունը լուրջ կառույց է, որն ինչ-որ առումով առանձնանում է թե՛ Հայաստանում և թե՛ սփյուռքահայության շրջանում գործող մյուս քաղաքական ուժերից։ Մի կողմ թողնենք կուսակցության վերջին տարիների քաղաքականությունը Հայաստանում, թե՛ Ռոբերտ Քոչարյանի և թե՛ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին իշխանական կոալիցիային մաս կազմելու հանգամանքն ու դրա պատճառով հանրային աջակցության ակնհայտ անկումը։ Ամեն դեպքում սա հարուստ պատմություն ունեցող կուսացկություն է, որը ծանրակշիռ ներդրում է ունեցել թե՛ հայկական անկախ պետականության հիմնադրման ու ամրապնդման, թե՛ աշխարհասփյուռ հայության ազգային ինքնության պահպանման գործում։ Ի վերջո, Դաշնակցությունը ոչ թե պարզապես հայաստանյան քաղաքական ուժերից մեկն է, այլ համաշխարհային ցանց ունեցող ռազմաքաղաքական կառույց՝ ներգրավված հայկական գաղթօջախներ ունեցող գրեթե բոլոր երկրների ներքաղաքական կյանքին ու այդ երկրներում առաջ մղելով հայկական շահերն ու ազգային հիմնախնդիրների լուծման հետ կապված հարցերը։ Այս իմաստով կուսակցությունում, բնականաբար, շատ լավ գիտեն Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու ազգային անվտանգության խնդիրները։ Իսկ շատ դեպքերում ՀՅԴ-ն ուղղակիորեն է մասնակցում այս հարցերի հետ կապված գործընթացներին։

Այս համատեքստում թվում է, թե այնքան էլ զարմանալի չէ, որ ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչը կարող է տեղյակ լինել նույնիսկ ռազմական գաղտնիք պարունակող հարցերից, բայց միևնույն է, Մարգարյանի խոսքերում չկա որևէ ակնարկ, թե  ի՞նչ հիմքերով է նման հայտարարություն արվում։ Այստեղ կա մեկ այլ՝ գուցե ավելի կարևոր հարց՝ ի՞նչ նպատակով կամ ի՞նչ դրդապատճառներով է արվում այս հայտարարությունը, և որքանո՞վ է այն պայմանավորված Ազգային ժողովի գալիք ընտրություններով։

ՊՆ-ի պատասխանը

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով Հրանտ Մարգարյանի այս հայտարարությանն անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 12-ին Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ նախընտրական այս փուլում ՊՆ-ն չի մեկնաբանելու կուսակուցությունների այն հայտարարությունները, որոնք կառնչվեն Զինված ուժերին: Հովհաննիսյանը նաև ակնհայտ հեգնանքով ավելացրեց․ «Հիմա էլ չենք մեկնաբանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երևի թե կուսակցությունների ներկայացուցիչները ՊՆ-ից ավելի լավ են տիրապետում դասակարգված տեղեկություններին՝ հատկապես զինամթերքի մատակարարումների վերաբերյալ»։

Վերջին տարիների մատակարարումները

Ընդհանրապես բաց աղբյուրները թույլ տալիս են որոշ պատկերացում կազմել այն մասին, թե, ասենք, ի՞նչ համաձայնագրեր են վերջին տարիներին կնքվել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին և ի՞նչ զինատեսակներ են մատակարարվել։ Մասնավորապես, 2015 թ․ հունիսին Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրեցին համաձայնագիր՝ Հայաստանին 200 մլն դոլարի չափով ռազմական վարկ տրամադրելու մասին։ Այդ վարկով հայկական կողմը հնարավորություն ստացավ Ռուսաստանից ձեռք բերել ժամանակակից տարբեր զինատեսակներ ու զինտեխնիկա, օրինակ՝ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետներ, Իգլա-Ս դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ և այլն: Ավելին, Ռուսաստանը անհասկանալի պատճառներով 2016 թ․ փետրվարի 18-ի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակեց այն զինատեսակների և ռազմական տեխնիկայի անունները, որոնք պիտի մատակարարվեին հայկական կողմին: Այս մատակարարումները որոշ ձգձգումներով ավարտին հասցվեցին մինչև 2017 թ․ ավարտը։ Մինչ այդ ՀՀ կառավարությունը Ռուսաստանի հետ ստորագրեց մի նոր համաձայնագիր՝ այս անգամ 100 մլն չափով «ռազմական վարկ»  ստանալու մասին։ Այս վարկով Հայաստանը կրկին զենք է գնելու Ռուսաստանից արտոնյալ պայմաններով։ Վարկն օգտագործելու է 2018-2022 թթ., իսկ վարկի մարումը պետք է կատարվի 2023 թվականից՝ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Սակայն դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ի՞նչ զինատեսակներ են ձեռք բերվելու այս նոր համաձայնագրով։ Ըստ որոշ փորձագետների կանխատեսումների՝ Հայաստանը Ռուսաստանի ձեռք կբերի մոբիլ հրետանի կամ ինքնագնաց զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև մեր զինուժի շահագործմանը հանձնված տարբեր զինատեսակների ու զինտեխնիկայի արդիականացման համար անհրաժեշտ պահեստամասեր։

Արտասովոր որևէ բան չկա

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով այս թեմայի շուրջ՝ Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարվել է վերջին տարիներին, թեև մինչ այդ՝ բավական երկար ժամանակ, մատակարումներ գրեթե չեն եղել, այնպես որ ճիշտ չեն այն գնահատականները, թե Ռուսաստանի կողմից 5-6 ամիս զենք չմատակարարելն ինչ-որ արտասովոր կամ աննախադեպ երևույթ է։ Ռազմական փորձագետի կարծիքով՝ գլխավոր խնդիրն այստեղ Հայաստանի ֆինանսական հնարավորություններն են, որովհետև Ռուսաստանը ուզում է եկամուտներ ստանալ զենքի վաճառքից։ Եվ այս իմաստով Ադրբեջանն ավելի շահավետ գործընկեր է ռուսների համար։
«Այո, Ռուսաստանը Հայաստանին տրամադրելու է նոր ռազմական վարկ՝ 100 մլն դոլարի չափով, թեև 100 միլիոնը, մեղմ ասած, այնքան էլ շատ չէ զենք գնելու համար», – ասաց Խրամչիխինը։

Ռուսաստանը փող է ուզում զենքի դիմաց

Ինչ վերաբերում է քաղաքական հնարավոր դրդապատճառներին, թե ենթադրաբար Ռուսաստանը կարող է դադարեցրած լինել այն պատճառով, որ իշխանությունը Հայաստանում փոխվել է, և իշխանության են եկել մարդիկ, որոնք, գուցե, «Ռուսաստանի սրտով չեն», Խրամչիխինը դա չի բացառում, բայց նաև չի կարող միանշանակ պնդել։

«Ես չեմ կարող բացառել, որ քաղաքական դրդապատճառներ կան, բայց ես որևէ դեպքում միանշանակ չեմ ասի՝ այո, իհարկե։ Սրանք շատ բարդ հարցեր են, և Ռուսաստանում կան տարբեր քաղաքական հոսանքներ, որոնք տարբեր կերպ կարող են վերաբերվել այս հարցին։ Եվ որքան հասկանում եմ՝ Հայաստանում ևս հոսանքները շատ են։ Իհարկե, մի կողմից՝ այո, Ռուսաստանն ուզում է պահպանել դաշինքը Հայաստանի հետ, մյուս կողմից՝ նա չի ուզում չափից ավելի խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, երրորդ կողմից էլ՝ Ռուսաստանը պարզապես փող է ուզում զենքի դիմաց, և այս իմաստով ավելի շահավետ գործընկեր է Ադրբեջանը, որը ամբողջ սպառազինությունը գնում է լիարժեք գնով և մեծ փողերով», – մեկնաբանեց Խրամչիխինը։

Հրանտ Մարգարյանը չի կարող տիրապետել նման մանրամասների

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն իր հերթին ասում է, որ մեզնից ոչ ոք, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունից և Պաշտպանության նախարարությունում և անվտանգության մարմիններում աշխատող փոքրիկ խմբից բացի, չի կարող հաստատակամորեն իմանալ՝ զենքի մատակարարումները շարունակվում են, թե դադարել են, որովհետև դրանք փակ, գաղտնի ծրագրեր են։ Երկրորդն էլ, պարտադիր չէ, որ դրա պատճառը քաղաքական լինի, թեև Հրանտ Մարգարյանն ակնհայտորեն փորձում էր քաղաքական երանգներ հաղորդել այս հարցին։ Մեզ հետ զրույցում Պապյանը հիշեցրեց, որ մենք ունեցել ենք պատմական որոշ շրջաններ, երբ մատակարարումներ չեն եղել։

«Ինչ վերաբերում է դրա տակ անպայման քաղաքականություն տեսնելուն՝ ես չեմ բացառում, որ ռուսները կարող են դժգոհություն ունենալ, բայց սա պայմանավորված չի մեր քաղաքականությամբ։ Ես առիթներ ունեցել եմ ասելու, որ քանի որ ռուսների համար ընդունելի չի Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու ձևը, որովհետև դա հեղափոխական ձև էր՝ ժողովրդական լայն աջակցությամբ, նա մի տեսակ օտար մարմին է իրենց համար մնում։ Բայց ես կրկին չեմ պնդի, որ անձի նկատմամբ վերաբերմունքը կարող է ազդել ռազմաքաղաքական համագործակցության վրա, որովհետև, ի վերջո, Ռուսաստանը «մեր սիրուն աչքերի համար» չի այդ զենքը վաճառում։ Նա ունի իր շահերը՝ տարածաշրջանում պահել որոշակի հավասարակշռություն, խուսափել մեծ պատերազմից, չզրկել Հայաստանին զենք ստանալու հնարավորությունից, որովհետև ակնհայտ է՝ եթե այդպես անի՝ օտարելու է Հայաստանը։ Իսկ Հայաստանն արդեն այլ առաջարկներ ունի՝ գոնե բանավոր, և փորձելու է այլ երկրներից զենք ձեռք բերել։ Կարծում եմ, որ ռուսները բավական խելամիտ են և դա չեն անի։ Եվ ես կարծում եմ, որ Հրանտ Մարգարյանը ևս չի կարող տիրապետել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության մանրամասներին», – մեկնաբանեց Արա Պապյանը։

Անընդունելի շահարկում

Մի կողմ թողնենք Հրանտ Մարգարյանի հայտարարությունը Փաշինյանի «հակառուսական» քայլերի մասին։ Սա բոլորովին այլ թեմա է, թեև այն ևս մեկ  անգամ արտացոլում է այն տխուր իրականությունը, որ թե՛ իշխող քաղաքական թիմը, թե՛ ընդդիմադիր շատ ուժեր շարունակում են մրցավազքը՝ Մոսկվայի բարեհաճությունն ու հովանավորությունը ստանալու համար։ Նաև ի ցույց է դնում մեկ այլ տխուր երևույթ, երբ հայաստանյան որոշ քաղաքական ուժեր, չունենալով հանրային աջակցություն, փորձում են Ռուսաստանին, այսպես ասած, «տղա բերել» իրենց քաղաքական մրցակցի, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի թիմի դեմ։

Այստեղ ավելի կարևոր հարց կա՝ Հրանտ Մարգարյանը անկեղծ մտահոգությո՞ւն է հայտնում, թե՞ շահարկում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցը ներքաղաքական էժանագին նպատակներով։ Ընդհանրապես Մարգարյանի խոսքերից այն տպավորությունն է ստեղծվում, թե ռուսական զենքի մատակարարումն անընդմեջ մի պրոցես է, որը հանկարծ դադարել է, երբ իշխանության է եկել «հակառուսական» հակումներ ունեցող Նիկոլ Փաշինյանը։ Թեև հանուն արդարության պետք է ասել, որ ժամանակավոր կառավարության ղեկավարը չափազանց զգույշ է Ռուսաստանի հետ կապված հարցերում և նույնիսկ ստիպված եղավ ուրանալ ոչ վաղ անցյալում հայտնած իր այն համոզմունքը, դիրքորոշումը, որ Հայաստանը պետք է դադարեցնի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը, որն, ըստ էության, տեղի էր ունեցել Մոսկվայի պարտադրմամբ։ Եվ եթե Ռուսաստանի շահերով այդքան մտահոգ դաշնակցականների կամ նրանց նախկին կոալիցիոն գործընկերների ընկալումներում Նիկոլ Փաշինյանը «արևմտամետ է», «հակառուսական» քայլեր է անում, կամ, ասենք, ազգայնամոլ պահպանողականների տեսանկյունից՝ նոր իշխանությունները «այլասերում են ավանդական արժեքները», ապա երդվյալ «արևմտամետների» տեսանկյունից էլ Փաշինյանը «ռուսամետ է», որովհետև չի դադարեցնում ՀՀ-ի անդամակցումը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին ու ռուսական զորքերը չի քշում Հայաստանից։ Այս երկու ծայրահեղությունները նկարագրում ենք, որպեսզի ընթերցողը կարողանա տարանջատել որոշ գործիչների անձնական ֆանտազիան իրողություններից ու առողջ դատողությունից։ Սա՝ իմիջիայլոց։

Իսկ Հրանտ Մարգարյանն այնպես է նկարագրում սպառազինության հարցը, կարծես, ռուսական զենքը ծորակից է հոսում, և հիմա ինչ-որ մեկը Փաշինյանի պատճառով փակել է այդ ծորակը։ Բայց ինչպես տեսանք վերևում՝ շատ շրջաններ են եղել, երբ Հայաստանը Ռուսաստանից զենք չի ստացել ամենատարբեր պատճառներով, և դա եղել է նույնիսկ այն ժամանակ, երբ մեր երկիրը զենքի խիստ կարիքն ուներ։ Օրինակ՝ 2016 թ․ ապրիլյան պատերազմին հաջորդած ամիսներին։ Այն ժամանակ դա լուրջ քննարկման նյութ դարձավ մամուլում։ Եվ ընդհանրապես, խնդիրն իրականում ոչ թե այն է, որ, ասենք, հնարավոր է՝ Ռուսաստանն այս տարվա ընթացքում դեռևս զենք, զինամթերք կամ ռազմական տեխնիկա չի մատակարարել Հայաստանին, – դա ամենևին էլ չի բացառվում, – այլ այն, որ սա ներկայացվում է որպես աննախադեպ մի երևույթ և նոր կառավարության ձախողումը։ Սրանից շահարկման հանգամանքն ավելի ակնհայտ է դառնում։

Այս տարվա ապրիլին ազգովի «մերժված» Սերժ Սարգսյանի վարչակարգին մաս կազմած երկու ուժերը՝ Հանրապետական կուսակցությունը և Դաշնակցությունը, ցավոք սրտի, իշխանությանը վարկաբեկելու և նախընտրական դիվիդենտներ շահելու համար փորձում են բանավեճը տեղափոխել նաև արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտ՝ շատ դեպքերում մեղադրելով Փաշինյանին այն հարցերում, որոնց մասին ավելի լավ կլիներ, որ իրենք լռեին։ Օրինակ, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, նախորդ շաբաթ խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ ստեղծված ճգնաժամի մասին, հայտարարել է, թե «մեր իշխանության օրոք նման սկանդալներ չեն եղել»։ Բաղդասարյանն, իհարկե, չի հիշեցրել իր կուսակցապետի հետ կապված մի շարք տհաճ պատմությունների և սկանդալների մասին, օրինակ՝ 2013 թ․ սեպտեմբերի 3-ի՝ Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի անսպասելի որոշումը, 2014 թ․ մայիսին Աստանայում գրանցված միջադեպը, երբ Ղազախստանի նախագահ Նազարբաևը կարդաց Ադրբեջանի նախագահի նամակը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման մասին, բայց նիստին ներկա Սերժ Սարգսյանը որևէ պատասխան չտվեց այդ նվաստացուցիչ հայտարարությանը, կամ թեկուզ այն փաստը, որ նույն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք նույն Բելառուսն ու Ղազախստանը ամեն կերպ խոչընդոտում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակմանը։ Եվ Փաշինյանն իր վերջին ասուլիսում շեշտեց, որ նախկին իշխանական կոալիցիային մաս կազմած և այսօր «մեծ-մեծ բրդող» քաղաքական ուժերը նման իրավիճակներում «ոչինչ չեն արել, բերանները ջուր առած՝ նստել են»։ Դաշնակցության ղեկավարի վերոնշյալ հայտարարությունը տեղավորվում է հենց այս համատեքստում։ Բայց թվում է, թե որ նույնիսկ բացատրելու կարիք չպետք է լիներ, որ Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունը այն ոլորտներն են, որոնց շուրջ պետք է լինի թե՛ հանրային, թե՛ քաղաքական կոնսենսուս, և որևէ մեկը չպետք է իրեն թույլ տա շահարկել նմանատիպ հարցերը ներքաղաքական նպատակներով, առավել ևս եթե բերված փաստարկները, մեղմ ասած, համոզիչ չեն։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում