Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը որոշեց վերանվանել «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը

Կառավարությունը որոշեց վերանվանել «Վանաձորի երեխաների խնամքի և 
պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը որոշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը վերանվանել՝ «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի որոշում կայացվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ին կայացած հերթական նիստում:

«Ըստ Վանաձոր քաղաքի գնահատման արդյունքների, «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ը իր սպասարկման տարածքում երեխաներ ունեցող ընտանիքների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելման և կյանքի դժվարին իրավիճակից դուրս բերելու նպատակով սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական և սոցիալ-իրավական բնույթի սոցիալական ծառայություններ կտրամադրի կազմակերպությունում խնամք ստացող` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան 100 երեխայի, արտակենտրոն ծառայություներ կտրամադրի կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի տակ գտնվող 50 երեխայի ընտանիքի, ընտանեկան բռնության ենթարկված 15 անձի: 2018 թվականի օգոստոսի 1-ից ծրագրի շահառուները կլինեն կազմակերպությունում խնամք ստացող և ընտանիքներում տվյալ պահին բնակվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի ներքո գտնվող շուրջ 150 երեխա, այդ թվում՝ կազմակերպությունում խնամք ստացող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 100 երեխա, որից 25-ը՝ 3-6 տարեկան և նույնքան էլ հատուկ կարիքով, ընտանիքներում տվյալ պահին բնակվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի ներքո գտնվող շուրջ 50 երեխա, որից 10-ը՝ հատուկ կարիքով, ինչպես նաև համայնքում ընտանեկան բռնության ենթարկված 15 անձ»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]