Ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգը Բուքինգհեմյան պալատում Royal Marsden NHS Foundation Trust օնկոլոգիական հիմնադրամի բարեգործական երեկոյի ժամանակ արքայազն Ուիլյամի հետ է հանդիպել, հաղորդում է PolitekA-ն։
Պետք է նշել, որ եգչուհին մտերիմ հարաբերություններ ունի Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի հետ։
Քայլիին անձամբ արքայազն Ուիլյամն է դիմավորել, որը հիմնադրամի նախագահն է։ Աստղին ողջունելով՝ նա զրույցի է բռնվել երգչուհու հետ։
Երգչուհու հագին մինչև հատակը ձգվող արծաթագույն զգեստ էր։
Հիշեցնենք, որ 2000-ականների կեսերին Քայլին հաղթահարել է կրծքի քաղցկեղը։