ԱՄՆ կոնգրեսական․ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է անհապաղ հեռանա ՀՀ տարածքից

ԱՄՆ կոնգրեսական․ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է անհապաղ հեռանա ՀՀ տարածքից

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Քեթրին Քլարկը, անդրադառնալով իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին, հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ հեռանան հայկական տարածքից։ Այդ մասին նա գրառում է կատարել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ դուրս գան Հայաստանի տարածքից և դադարեցնեն բռնությունը, որն արդեն մի քանի մարդու կյանք է խլել։ Հպարտ եմ, որ կողմ եմ քվեարկել կոնգրեսական Ֆրենկ Փալոունի առաջարկած օրենսդրական ուղղմանը, որով սահմանափակվում է ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին»,-ասվում է գրառման մեջ:

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։

Հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող՝ ավագ լեյտենանտ։

Հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---