Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Գյուղատնտեսության նախարարն իր խոստումները չի կատարել․ խաղողի մթերման հարցը չի լուծվել

Օրեր առաջ Արմավիրի մարզի խաղողագործները փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով վերանայել խաղողի մթերման գները։ Վերամշակող ընկերությունները խաղողը մթերում են 130-140 դրամով, այնինչ, գյուղացիների խոսքերով, դա շատ ցածր է։ Բողոքի գործողություններից հետո խաղողագործներին ընդունել էր Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, ապա Երևանից Արմավիր էր մեկնել գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ անձամբ խոսելու բնակիչների հետ։

Մի քանի ժամ տևած հանդիպման ժամանակ նախարարը խոստացել էր բարձրացված հարցերին լուծումներ տալ։ Խոստումների մեջ էր մտնում նաև վերամշակող ընկերությունների հետ հանդիպումը, գնի վերաբերյալ քննարկումները և փոխշահավետ որոշումների ընդունումը։ Գյուղնախարարից խոստումներ ու հույսեր ստացած խաղողագործները որոշում կայացրին այլևս բողոքի գործողություն չանել, սպասել գերատեսչության ղեկավարի պատասխանին։

Ի դեպ՝ Պռոշյանի կոնյակի գործարանի փոխտնօրենը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե իրենց համար հասկանալի չէ գյուղացիների բողոքը, քանի որ իրենք խաղողը մթերում են առավելագույնը մինչև 180 դրամով՝ 130-180 դրամով՝ կախված որակից, քաղցրությունից և այլ հանգամանքներից։ Հետևաբար՝ իրենց համար տարօրինակ է, որ գյուղացիները այդ գնով մթերում են, և բողոքում։

«Հայտարարություններն արված են, թե որ սորտը ինչ գնով է մթերվում։ 180-ից բարձր չենք մթերում։ Գյուղացիների հետ պայմանագրերում կետ կա, որ գինը 160 դրամ է։ Մենք երեկ 160-ով էլ ենք մթերել, 130-ով էլ, 180-ով էլ ենք մթերել»,- ասել էր փոխտնօրենը, ապա անդրադառնալով Երևանի կոնյակի գործարանի հայտարարությանը, թե իրենց համար խաղողի մթերման առավելագույն գինը 140 դրամն է, ավելացրել՝ իրենց գնային քաղաքականությունը կապ չունի Կոնյակի գործարանի հայտարարության հետ։ Այնինչ, գյուղացիներն իրենց բողոքի ժամանակ անընդհատ հայտարարում էին, որ Երևանի կոնյակի գործարանի հայտարարած ցածր գինն ազդում է մյուս ընկերությունների վրա ևս։

Գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումից անցել է ավելի քան 10 օր, սակայն որևէ նորություն այդպես էլ չկա։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շենավանի խաղողագործները հայտնեցին, որ գյուղատնտեսության նախարարից որևէ պատասխան չեն ստացել, խաղողը մթերում են 130-145 դրամով, ինքնարժեքի ու մթերման գների վերանայում տեղի չի ունեցել։ Նշենք, որ խաղողի ինքնարժեքը 110 դրամ է, մթերման գինը՝ 130-140, տարիներ առաջ 150 դրամով էլ են մթերել։

«Մեկ խաղողի այգի հիմնելու համար 5000-6000 դոլար է պետք, որը մենք պարտքով, վարկով ենք վերցրել: Էլ չասենք՝ այգի պահելն ինչքան դժվար է։ Այդ խաղողի այգիները սկսել են բերք տալ, բայց հիմա եկել է մի էտապ, որ մեզ ասում են՝ ձեր խաղողը պետք չի։ Ոչ մի արձագանք չկա նախարարության կողմից»,- ասաց Շենավանի բնակիչը, ապա հավելեց՝ ինքը դեռ չի սկսել խաղող հավաքել, բայց համագյուղացիները հանձնում իրականացնում են։

Հարցին՝ չեն պատրաստվում նույն պահանջով կրկին փողոց դուրս գալ, ճանապարհ փակել, խաղողագործն ասաց՝ «ո՞ւմ բողոքենք»։

Հարցի վերաբերյալ մեկ ամբողջ աշխատանքային օր փորձեցինք մեկնաբանություն ստանալ գյուղատնտեսության նախարարությունից, մասնավորապես նախարար Արթուր Խաչատրյանի խոսնակից, սակայն վերջինս տարբեր պատճառաբանություններով այդպես էլ հարցին չպատասխանեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում