Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Փուչիկ ենք ստեղծել․ վիճակագրական թվերի խաղերի հաշվին պետություն չեն սարքում․ Հրանտ Բագրատյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

– Վերջին օրերին մամուլում իշխանության ներկայացուցիչները գրում են, որ Հայաստանը Եվրոպայի ամենաարագ զարգացող պետությունն է, քանի որ համաձայն Եվրոստատի՝ 2019թ. առաջին եռամսյակում մեր երկիրը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով, այն կազմել է 7,1 տոկոս: Այս ցանկում մեր երկրից հետ են Հունգարիան, Ռումինիան, Լեհաստանը և Վրաստանը: Կխնդրեմ անդրադառնալ աճի այս ցուցանիշին, արդյո՞ք ներառականությունը սրանով ապահովվում է, թե՞ ոչ, և որքանով կարող ենք սա ձեռքբերում համարել:

– ՀՆԱ-ի աճը առաջին եռամսյակում կազմել է 7,1 տոկոս, շուտով երկրորդ եռամսյակի ցուցանիշն էլ կերևա, և ակնհայտ է, որ այդ թիվը կնվազի:

– Ինչո՞ւ:

– Առաջին եռամսյակի ՀՆԱ-ի աճի մեջ (այսինքն՝ 100 տոկոս էր նախորդ տարի, հիմա դարձել է 107) 20 տոկոսը ավտոմեքենաների վաճառքն է, այս ենթաճյուղը առևտրի ոլորտում կազմում է ՀՆԱ-ի 12 տոկոսը, և խաղերն են, այս ոլորտն արդեն դարձել է ՀՆԱ-ի 7 տոկոսը՝ առաջ անցնելով կրթության, առողջապահության, ֆինանսական ոլորտներից. խաղերի ոլորտում աճը կազմել է 40 տոկոս, եթե 7,1 տոկոսից հանես խաղերի աճը, ապա, իմ խորին համոզմամբ, մաքսիմալ աճը, որ կարող ենք ունենալ, 4, 5 տոկոս կարող է կազմել:

– Եվ այդ արձանագրումն ունենալո՞ւ ենք տարին ամփոփելիս:

– Չէ, այդ թիվը կիջնի, չեն կարող անընդհատ ցույց տալ, որ խաղերի հաշվին է աճը, հիմա պարզապես կարգադրություն է եղել վիճակագրական վարչության պետին՝ բարձր թիվ ցույց տուր: Այսինքն՝ մենք այս ՀՆԱ-ին համապատասխան բյուջե չունենք: Արտահանման պակաս ունենք: Ինչներիս է պետք այս աճը, եթե արտահանման պակաս ունենք, այսինքն՝ չի կարելի մի ցուցանիշ վերցնել և խաղալ հետը: Խաղեր՝ գումարած ավտոմեքենաների սպեկուլյացիա կազմում է 20 տոկոս, դա մեզ պետք չէ, որովհետև մյուս տարի դա չի լինելու, խաղերի հաշվին պետություն չեն սարքում: Ավտոմեքենաների վաճառքը շուտով դադարեցնելու է ԵՏՄ-ն, ո՞ր մի հիմարը կհանդուրժի այս վիճակը, մենք ղազախների կամ ռուսների հաշվին ավտոմեքենաների վաճառքի, սպեկուլյացիայի վրա փող ենք աշխատում: Դա մեզ պետք չէ, հեռանկար չունեցող ճյուղ է: Դա այնպիսի ՀՆԱ չէ, որ գործարան ենք կառուցել, արտադրանք ենք տալիս, մյուս տարի ընդլայնենք: Մյուս տարվա ՀՆԱ-ի մեջ սա հիմք չի կարող լինել, զրոյանալու է:

– Այնպիսին, ինչպիսին որ նախորդ ժամանակահատվածում շինարարության փուչի՞կն էր:

– Այո՛, այ այդպիսի մի փուչիկ ենք ստեղծել: Եվրոստատը նշել է, որ առաջին եռամսյակում մենք Եվրոպայի երկրների մեջ առաջինն ենք. նախ՝ Եվրոպայի երկրների մեջ կա մի քսան երկիր, որոնք երբեք չեն կարող 2-3 տոկոսից ավելի ՀՆԱ-ի աճ ունենալ, օրինակ՝ Գերմանիան, Ֆրանսիան, որովհետև նրանք զարգացած երկրներ են, այնտեղ ավելանում է նրանց միայն ավելացված արժեքը, նրանց տնտեսական 2 տոկոս աճը հարյուր անգամ լավ է, քան մեզ մոտ, որովհետև մեզ մոտ աճի մեջ փուչիկի տեսակարար կշիռն ավելանում է, միայն ավելանում է ավանդական էներգետիկան, իրար հետևից անջատում են ատոմակայանները, ավելանում են նորագույն տեխնոլոգիաները, ավելին՝ մեր արտահանումը նվազում է, և արտահանման մեջ բարձր տեխնոլոգիաների ցուցանիշը համարյա թե զրոյանում է: Սրանից հետո ինքներդ դատեք, դա ուրախանալու բան է, թե ոչ, այսինքն՝ մենք ունեցել ենք այնպիսի աճ, որը ռեսուրս է վերցրել, ռեսուրս ենք ծախսել, որ այդ աճը ստացել ենք, բայց որից մյուս տարի ոչինչ չենք ունենա, դա ապագա չէ մեր երեխաների համար: Ինչ վերաբերում է եռամսյակում ՀՆԱ-ի աճին, վերցնել և հայտարարել եռամսյակի աճի մասի՞ն, մենք այդպիսի բաների մասին չէինք հայտարարում…  Չեմ կարողանում հասկանալ, եթե մենք աճի տեմպը համեմատելու ենք Ֆրանսիայի հետ, ընդամենը 2 տոկոս է կազմում Ֆրանսիայի ՀՆԱ-ի աճը, բայց Ֆրանսիան մեզանից տասն անգամ լավ է ապրում: Այդ վիճակագրական չափազանցությունները բերել են նրան, որ տեսեք, մենք շատ ավելի արագ ենք աճում, քան Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը: Բայց մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, կենսամակարդակը մեր ու Վրաստանի մեջ կամաց-կամաց մեծանում է, Ռուսաստանն էլ, որ երկուսուկես անգամ լավ է մեզնից, այդ տարբերությունը չի փոքրանում, ընդլայնվում է այս խաղի պատճառով: Նույնիսկ վիճակագությունն այնպիսին է, որ այսօր մենք չենք տպագրում, որ հետո գնանք ասենք՝ այս տվյալներն էիք տպել, հետո կայքերում փոխում են տվյալները, անցնում է 2-3 տարի, փոխում են: Ի վերջո աճելով երկու անգամ ավելի արագ, քան թե Վրաստանը, սկսում ենք Վրաստանից աստիճանաբար ետ ընկնել, Ադրբեջանից արդեն 40 տոկոս ետ ենք ընկել բոլոր մակրոցուցանիշներով:

– Միայն մե՞նք ենք խաղում այս վիճակագրական թվերի հետ կամ նկարում:

– Մենք բացահայտ խաղում ենք: Օրինակ՝ Ուկրաինան չի խաղում. Ուկրաինան երկու տարի անընդմեջ ունեցավ 3,5 տոկոս աճ, մարդիկ, որ մեզանից շատ հետ էին ընկել, արդեն 4-5 ամիս է նվազագույն աշխատավարձով մեզնից առաջ են, միջին աշխատավարձով մեզ հավասար են, սպառողական ապրանքների գները 2,5 անգամ ավելի էժան է, քան Հայաստանում, իսկ դեղերը երեք անգամ են էժան:

– Ինչո՞ւ ենք ընտրել այս ճանապարհը, ինչո՞ւ ենք գնում կարճաժամկետ լուծումների:

– Չգիտեմ, պրիմիտիվ լրագրողական մոտեցում է խնդրին, կառավարությունում չկա մեկը, որ խիստ խոսի: Այն, որ գործերի վիճակը վատ է, այդ մասին վկայում է էներգետիկ անջատումը, Սևանի վիճակը նայեք: Դրանք կառավարության աշխատանքի արդյունք են: Վարչապետը պետք է խորանա, ես հուսով եմ նա ի վիճակի է դա անել, և խստորեն պետք է ասի՝ այդ ի՞նչ դատարկ բաներով եք սկսել ուրախանալ և մամուլում տպագրել: 94-ին, երբ պատերազմն ավարտվել էր՝ մայիսին, ունեցել ենք 7 տոկոս տնտեսական աճ, ի՞նչ հպարտանալու բա կա:

 

 

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում