211652_close_icon
views-count2193 դիտում article-date 17:47 23-02-2020

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում

Փետրվարի 21-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Աթոյան անցուղու շենքերից մեկի բնակարանից բերման են ենթարկել 31-ամյա Նարինե Ա․-ին։ Նա փետրվարի 13-ից ՌԴ ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդ. 4-րդ մասի մեղադրանքով /գողություն/։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր