▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամը որոշել է «պահել իր կնոջ թասիբը». ողջ ճշմարտությունը` Իվետայի և Արամ MP3-ի կոնֆլիկտի մասին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ապրիլի 31-ին կայացած «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ժամանակ  Իվետա Մուկուչյանը  ստացավ «Տարվա լավագույն երգչուհու» կոչումը: Բեմում բավականին սրտաճմլիկ ու քաղաքակիրթ  շնորհակալական ճառից հետո, մեր  ազատամիտ ու եվրոպական հովերով տարված աղջիկը, իրեն անսնանձ պահված է թույլ տվել հետնաբեմում:

Չցանկանալով լրագրողների հետ խոսել մրցանակի մասին՝  Իվետան բռնել է նրանց  ձեռքից   ու դուրս հրավիրել։ Էհ հետո՞, սա ի՞նչ պահվածք է: Փաստորեն ստացվում է երգչուհին հիշաչար է ու դեռ չի մարսել այն, որ լրագրողներից մեկը «հանդգնել» էր ինքնագոհ արտիստուհուն հարց ուղղել իր և Արամ MP3-ի համգործակցության դադարեցման մասին, մինչդեռ հարցը եղել է բացառապես աշխատանքային կոնտեքստում: 

Առհասարակ՝ Իվետայի աստղայինը տարել է ու այս աղջկան պետք է գերմանական երկնքից իջեցնել իրական Հայաստանի հողի վրա։ Հասկացանք, որ Գերմանիայում ես մեծացել, հասկացանք, որ դա որոշակի վարքային ու մենթալիտետային առանձնահատկություններ է ենթադրում, բայց դա չի նշանակում, որ Իվետան վերին արտի ցորենն է ու վեր է ամեն նորմից և կանոնից։ Եթե անգամ, նա չի ցանկանցել մեկնաբանություն տալ, նա  իրավունք չուներ  լրագրողներին պարտադրել իրեն հարց չտալ լայն քննարկման առարկա դարձած թեմայի մասին։ Իվետան երևի մոռացել է, որ նույն Գերմանիայում ոչ մի աստղ այնքան չկա, որ կարողանա թելադրել մեդիային ու մեդիա ներկայացուցիչներին, իսկ եթե մեկը շշկռում է ու փորձում  նման բան, ապա տաբլոիդները նրան ցեխի հետ են խառնում։ Ուստի, Իվետայի նման վարքը, ոչ մի ադարացում չունի ու հին-հայկական զոռբայության դրսևորում է, ու քանի որ նման զոռբայության հիմքում Արամ MP3-ի հետ պատմությունը ծածկադմփոց անելու մղումն էր, մենք հիմա կներկայացնենք, թե ինչ է եղել ամիսներ առաջ նրանց միջև, որ առ այսօր Իվետային դարձնում է ոչ այնքան ադեկվատ՝ թեմայի հիշատակման դեպքում։

Երևի դեռ  հիշում եք վերջերս մամուլում տարածված  սկանդալային այն լուրերը, որ Իվետա Մուկուչյանն ու Արամ MP3-ին լուրջ վիճաբանել էին: Նույնիսկ բանը հասել էր նրան, որ լեզվակռվի արդյունքում Իվետան հայհոյել էր Արամին, իսկ վերջինս էլ փորձել էր շշով հարվածել Իվետային։ Թեև արտիստները մինչև հիմա էլ հերքում են կատարվածն ու զերծ մնում մեկնաբանություններից, բայց, իհարկե, միայն կույրը չի  նկատի, թե 6 ամիս անց էլ նրանք ինչ թշնամանկան ու առհամարհական վերաբրմունք ունեն միմյանց հանդեպ, այն պարագայում, երբ դեռ ամիսներ առաջ ազդարարվել էր համատեղ ալբոմի թողարկման մասին։ 

Շատերն այդպես էլ չիմացան՝ ինչ սև կատու է անցել երգիչների մեջտեղով, որը ստիպել է  բեմում միմյանց լրացնող ու հետաքրքիր դուետ կազմած արտիստներին, դադարեցնել համագործակցությունն ու վերջ դնել «Դաշտերով» նախագիծին, որն այդքան սիրվել էր հանդիսատեսի կողմից: Խոսակցությունների ալիք բարձրացավ նաև այն ժամանակ, երբ երգիչները  անգամ «Մերգերյան կարպետ»-ի հիմնադրման տարեդարձին հրաժարվեցին ոտք  դնել նկարհանման հրապարակ, եթե նրանցից որևէ մեկն այնտեղ է լինելու: Ստացվում է՝ նրանք միմյանց անունը լսել չեն ցանկանում:

Բայց ինչպես գիտեք, առանց կրակ ծուխ չի լինում և նրանք  երկար չէին կարող թաքցնել պատճառը: Ըստ հավաստիագույն աղբյուրների, կռվի իրական պատճառն ամենահաղթ խանդն է եղել: Արամ MP3-ի կինը՝ Աննան, բոլոր պատեհ և անպատեհ առիթներով Իվետայի մասին վատ է արտահայտվել՝ ներկայացնելով նրան, որպես, մեղմ ասած, շատ թեթևաբարո կին ու այս խոսակցությունները վաղ թե ուշ հասել են Իվետային, ինչն էլ զայրացրել է երգչուհուն։ Իր դժգոհությունը Իվետան արտահայտել է Արամին ու դա արել է՝ ցենզուրայից դուրս բառապաշարով՝ Արամի կնոջ հասցեին, իսկ Արամն էլ, քյարթու-քյարթու մոտեցել հարցին ու որոշել է «պահել կնոջ թասիբը»։ Արդյունքում, սկսվել է փոխադարձ վիրավորանքների տարափ, քաշքշուք ու ականատեսները պնդում են, որ անգամ եղել է իրավիճակ, երբ Արամը ուզեցել է շշով հարվածել Իվետայի գլխին: Ահա և ողջ պատմությունը, որն Իվետան ամեն գնով ցանկանում էր թաքցնել լսարանից։

Լեզվանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին