«Լոռի»-ի իսպանացի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից
14:32, 27 Հունվար 2020
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Լոռի» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրն Ալեխանդրո Պուերտասի հետ: Իսպանացի կիսապաշտպանը Լոռիի կազմում մասնակցել էր 4 հանդիպման:
Այժմ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում հավաքել է20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14: Միավոր չունի «Երևան»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում