Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը խոշոր գործարարների հետ քննարկել է ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

Նիկոլ Փաշինյանը խոշոր գործարարների հետ քննարկել է ներդրումային միջավայրի 
բարելավմանն ուղղված քայլերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների և խոշոր հարկ վճարող ընկերությունների ղեկավարների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտում բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանը, տեղական արտադրողի շահերի պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր:

 Գործարարները ողջունել են կառավարության տնտեսական քաղաքականությունը, մասնավորապես, Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, այդ թվում՝ եկամտահարկի նվազեցման ուղղությամբ: Նրանք ընդգծել են, որ հարկային դաշտի պարզեցմամբ կարևոր լուծումներ են տրվում բիզնեսի համար առկա տարբեր խնդիրներին, ինչը դրական ազդեցություն կունենա երկրում տնտեսության զարգացման և ներդրումային ծրագրերի իրականացման վրա:  

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն նպատակները, որոնք կառավարությունը դրել է իր առաջ, առանց բիզնեսի արձանագրած հաջողությունների՝ իրականություն չեն դառնա, և գործադիրը շահագրգիռ է գործարարների հաջողություններով: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է բիզնես հանրության հետ ակտիվ երկխոսությունն ու փոխգործակցությունը և հավելել, որ կառավարության քայլերն ուղղված են աշխատանքը և նոր արդյունք ստեղծելը խրախուսելուն, հնարավորություններն առավել հանրամատչելի դարձնելուն: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կառավարության գործունեության ընթացքում հարկ վճարողների եկամուտները կավելանան, նրանք կարձանագրեն նոր հաջողություններ և արդյունքում կավելացնեն պետությանը վճարվելիք հարկերը:   

Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրում տնտեսական ակտիվության բարձրացմանն ու ամրապնդմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]