Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սև ծովից սառը օդի ներհոսքով պայմանավորված Հայաստանում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Սև ծովից սառը օդի ներհոսքով պայմանավորված Հայաստանում սպասվում է անձրեւ 
եւ ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածք օգոստոսի 11-ին Սև ծովի շրջաններից նկատվում է սառը օդի ներհոսք, ինչի պատճառով օդի ջերմաստիճանը հանրապետության ամենաշոգ վայրերում ցերեկը չի բարձրանա +36 աստիճանից, առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարելՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Օգոստոսի 12-14-ին այդ սառը հոսանքները կնահանջեն և օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38…+39 աստիճանի, այդ օրերին Հայաստանի ողջ տարածքում տեղումներ չեն լինի»,-ասաց նա:
Սուրենյանի խոսքով՝ օգոստոսի 15-ի երեկոյան ժամերից սկսած Հայաստանը կգտնվի սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում: Օգոստոսի 15-ին երեկոյան հատկապես հյուսիսային շրջաններում , 16-ին կրկին երեկոյան բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 15-16-ին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով և արդեն ամենաշոգ վայրերում, մասնավորապես Արարատյան դաշտում և Երևանում ցերեկը հասնելով +32…+33 աստիճանի, որը կլինի կլիմայական նորմայի սահմաններում:

Օգոստոսի 5-9-ին Հայաստանում դիտվել է խիստ բարձր ջերմային ֆոն, 5 օր շարունակ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկը տատանվել է +40…+41 սահմաններում, օգոստոսի 7-ին Երևանի ցածրադիր գոտում հասնելով +41.8 աստիճանի: Այդ օրերին օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 5-7 աստիճանով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]