Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Եթե լյուստրացիա չես անում, լյուստրացիա չանցած մարդիկ որոշում են կուսակցություն ստեղծել ու դրանով իսկ սպառնալ ՀՀ անվտանգությանը

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կարծում է, որ տարօրինակ կլիներ, եթե Վանեցյանն ընդուներ փաստը, որ Հայաստանի Ազգայի անվտանգության ծառայությունը ռուսական հատուկ ծառայություններից կախման մեջ է եղել միշտ ու ներկայումս էլ այդ վիճակը շարունակվում է։
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ հայտարարեց, թե ՀՀ ԱԱԾ-ն ռուսական անվտանգության դաշնային ծառայության ազդեցության ներքո երբևիցե չի եղել։

Հարությունյանի խոսքերով՝ Վանեցյանի պնդումը նույնությամբ կկրկնեն նաև հայաստանյան ԱԱԾ բոլոր աշխատակիցները՝ սկսած Հայաստանի Հանրապետության հռչակումից՝ 1991-ից ի վեր։ Բոլորը միաբերան կասեն այն, ինչ ասաց Վանեցյանը։ Այլ տեսակետ նրանցից չեք լսի, քանի որ Ռուսաստանը նրանց համար հայրենիքին հավասար մի բան է։ Նրանք այնտեղ են սովորել, նրանց ФСБ-ի դպրոցում, նրանք նրանց լեզվով են հաղորդակցվել, նրանք նրանց են հաշվետու եղել։ Նրանք նրանցից են սերում և, բնականաբար, կախվածություն չեն զգում։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ համաձայն է Արթուր Վանեցյանի պնդման հետ, որ ՀՀ ԱԱԾ-ն երբեք կախման մեջ չի եղել ռուսական հատուկ ծառայություններից։ «ՀՀ ԱԱԾ-ն ոչ թե ռուսական հատուկ ծառայություններից կախման մեջ է եղել, կամ դրա ազդեցության տակ, այլ եղել է ուղիղ դրանց ենթակայության ներքո։ Դրանք էականորեն տարբեր իրավիճակներ են։ ԱԱԾ ամբողջ անձնակազմը՝ սկսած շարքայիններից մինչև բարձրաստիճան սպայական կազմ, վերապատրաստում են անցնում ռուսական հատուկ ծառայություններում, ռուսական ФСБ-ի ակադեմիայում։ Իսկ այդ հատուկ ծառայությունները ստեղծված են նրա համար, որպեսզի վերբովկա անեն։ Հետևաբար՝ նրանց զգալի մասը պետք է որ վերբովկա եղած լինեն։ Այլապես, ռուսական հատուկ ծառայությունների գործունեության իմաստը կորում է։ Իրենք արեցին իրենց հետաքրքրությունների ներքո գործողություններ։ Թե ինչ է անում հիմա ՀՀ ԱԱԾ-ն այդ ազդեցությունից դուրս գալու համար, այ դա ուրիշ հարց է»,- ասաց Կարապետյանցը։

Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական կազմակերպության ղեկավար Լևոն Բարսեղյանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե Վանեցյանի պնդումը իրականության հետ ինչքանով աղերս ունի, նկատեց, որ դա ընկալման հարց է։ «Հայտնի գիտափորձ կա, որ երբ գորտին դնում են սառը ջրում և դանդաղ տաքացնում են, երկար ժամանակ գորտը դա չի զգում, քանի որ տաքացումը տեղի է ունենում շատ դանդաղ ու սահուն։ Արդյունքում գորտը դիմանում է այն ջերմաստիճանի ջրում, որում, եթե անմիջապես գցեիր, կսատկեր։ Հիմա յուրաքանչյուրը իրավունք ունի իր պատշգամբից փիլիսոփայել։ Մարդը, եթե այդ համակարգի ծնունդ է, այդ համակարգում է երկար տարիներ աշխատել, լիովին հնարավոր է, որ նա զգացած չլինի այդ ազդեցությունը։ Իսկ եթե այդպես չէր, ապա Վանեցյանը գոնե պետք է նախաձեռներ լյուստրացիա»,- ասաց Բարսեղյանը։

Հիշեցնենք՝ մարտ ամսին, երբ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության փաստը հանրայնացվեց, իրավապաշտպանները կրկին բարձրաձայնեցին ԱԱԾ-ում լյուստրացիա իրականացնելու անհրաժեշտությունը։ ԱԱԾ-ից, սակայն, հակադարձեցին՝ ասելով, որ կառույցում լյուստրացիան աննպատակահարմար է, քանի որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում մշտապես հսկողություն է իրականացվում ծառայողների կողմից ծառայողական և կատարողական կարգապահության պահպանման, ինչպես նաև նրանց՝ ՀՀ Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջների համապատասխանության նկատմամբ: «Թերություններ հայտնաբերելու դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ, ուստի ծառայությունում լյուստրացիա իրականացնելը գտնում ենք ոչ նպատակահարմար։ Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ լյուստրացիա կարող է իրականացվել միայն համապատասխան օրենքի առկայության դեպքում»,-ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասել էին ԱԱԾ-ից։

Նինա Կարապետյանցի խոսքերով՝ ամբողջ ծավալով լյուստրացիա անել հնարավոր չի լինի։ Հասկանալի է, որ կան հատուկ կարգավիճակ ունեցող մարդիկ, որոնց բացահայտելը ճիշտ չի լինի, բայց այն, թե ԱԱԾ-ում որ բարձրաստիճան պաշտոնյան ում ենթակայության ներքո է գտնվում, բացի իր անմիջական ղեկավարից, էլ ուր և ում է զեկուցում։ «Այ այս ամենը մենք պետք է իմանանք։ Մենք պետք է իմանանք, թե ով Միքայել Հարությունյանի պես ՌԴ քաղաքացիություն ունի, մենք պետք է իմանանք, թե ով ինչ սեփականություն ունի, ինչ ֆինանսական կարողություններ և որքանով է նրա հետագա ծառայությունը նպատակահարմար ԱԱԾ-ում։ Պետք է վերջապես հասկանալ, որ օտարերկրյա հատուկ ծառայության ազդեցության տակ գտնվող անվտանգության ծառայությունն ավելի վտանգավոր է, քան առհասարակ ԱԱԾ չունենալը։ Այնպես որ, լյուստրացիային այլընտրանք չկա։ Դա շատ ցավոտ պրոցես է, դա չի կարող թավշյա անցնել, բայց դրանից խուսափել հնարավոր չի լինի։ Կյանքն ապացուցում է, որ եթե դու չես անում լյուստրացիա, ապա լյուստրացիա չանցած մարդիկ որոշում են, որ կարող են կուսակցություն ստեղծել ու դրանով իսկ սպառնալ ՀՀ անվտանգությանը»,- ընդգծեց Կարապետյանցը՝ հավելելով, որ, ուշ թե շուտ, լյուստրացիա լինելու է, բայց որքան շուտ, այնքան բոլորս ավելի հանգիստ կապրենք։

Լևոն Բարսեղյանի խոսքերով էլ՝ լյուստրացիայի անհրաժեշտությունը միշտ կա ու դա պետք է տեղի ունենա և դա բնավ կապված չէ ԱԱԾ տնօրենի, այս կամ այլ պաշտոնյայի հետ։ Դա, ըստ Բարսեղյանի, կարող է որոշել անել միայն վարչապետը։ Իսկ եթե նա կամք չունի դա անելու, ապա ուրիշ ոչ ոք դա չի անի։ «Եթե վարչապետը որոշի լյուստրացիա անել, ապա տարբեր պաշտոններում, տարբեր դիրքերում աշխատող տարբեր պաշտոնյաներ անմիջապես հրաժարական կտան։ Սա էլ կլինի ցուցիչ՝ լյուստրացիա լինո՞ւմ է, թե՞ ոչ։ Միայն վարչապետի քաղաքական կամքից է խակված՝ կլինի՞ լյուստրացիա, թե՞ ոչ, բայց որքան հասկացել եմ, նա ցանկություն չունի նման բան անելու»,- եզրափակեց Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ անցած տարի համապարփակ լյուստրացիա իրականացրեց Լատվիան, արևելաեվրոպական նախկին սովետական երկրներն են լյուստրացիա իրականացրել։ Հետհեղափոխական Ուկրաինայում լյուստրացիայի մասին օրենք և լյուստրացիա է իրականացվում, իհարկե, ոչ այն չափով, որ չափով՝ Մերձբալթյան երկրներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում