211652_close_icon
views-count1155 դիտում article-date 18:35 12-07-2019

Գեղարքունիքում անկած կենդանիների մոտ որևէ ինֆեկցիա չի հայտնաբերվել

Օրեր առաջ կենդանիների անկման դեպքեր էին գրանցվել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում: Դեպքին անմիջապես արձագանքել էր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հայտնելով, որ գրանցված դեպքերը Տեսչական մարմնի վերահսկողության տակ են և մասնագետներն արդեն լաբորատոր փորձաքննության համար նմուշներ են վերցրել: Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար, Կարճաղբյուր և Արտանիշ համայնքներում անկած անասունների մանրէաբանական և մակաբուծական հետազոտության ներկայացված նմուշներում ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել: Ըստ հերձման արդյունքների` ներքին օրգաննրում որևէ ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել, կլինիկական, համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս պնդել, որ կենդանիների մոտ եղել է փքվածություն: [b] Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]

Նմանատիպ նյութեր