Ցավոք սրտի, մեր կատարած մի շարք բարեփոխումներ չարաշահվում են. վարչապետի պաշտոնակատարը

Արդեն մի քանի ամիս մենք շարունակում ենք արձանագրել, որ մեր երկրում աշխատատեղերի թիվն աճում է: Հունիսին նույնպես մենք ունենք վճարվող գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա խնդրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին, որ մանրամասներ ներկայացնի:

Հովհաննիսյանն ասաց, որ վերջին ամիսներին շարունակաբար աշխատատեղերի աճն իր վարքագիծը պահպանել է նաեւ հունիս ամսվա ընթացքում: Մասնավորապես՝ գրանցված վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 հազար. «Այս ցուցանիշը երբեւէ նախադեպը չունեցող ցուցանիշ է: Համեմատության համար պետք է ընդգծել, որ այն 34 հազարով ավելի է 2020 թվականից, շուրջ 38 հազարով ավելի է 2019 թվականից եւ 80 հազարով ավելի է 2018 թվականից: Հատկանշական է նաեւ, որ հունիս ամսվա ընթացքում նշված աշխատատեղերին վճարված ընդհանուր եկամուտը նույնպես աննախադեպ ցուցանիշ է գրանցել՝ կազմելով շուրջ 139 մլրդ դրամ»:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ այդ ցուցանիշը 2020 թվականի համեմատ ավելի է 19 մլրդ դրամով, 2019-ի համեմատ՝ 26 մլրդ դրամով եւ 2018-ի համեմատ՝ 40 մլրդ դրամով:

Նա նշեց, որ բարձր ցուցանիշ է գրանցվել նաեւ վճարվող եկամուտներից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի առումով. «Առաջին անգամ ամսական կտրվածքով եկամտային հարկի չափը հասել է շուրջ 30 մլրդ դրամի: Այս ցուցանիշը նույնպես էականորեն տարբերվում է նախորդ տարիների հունիս ամիսների ցուցանիշից: Բարձր է ստացվել նաեւ միջին աշխատավարձը. ամսական կտրվածքով՝ 216 հազար դրամ: Առաջին անգամ ընդհանուր աշխատատեղերի թիվը նույնպես ամենաբարձրն է գրանցվել, (վճարվող եւ չվճարվող աշխատատեղերի մասին է խոսքը) այն կազմել է 695 հազար»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս տարվա առաջին 6 ամսվա տվյալով՝ 28 մլրդ 500 մլն դրամով ավելի շատ եկամտային հարկ են հավաքել, քան 2018 թվականին, եւ սա այն պարագայում, որ եկամտային հարկի դրույքաչափն էականորեն իջեցրել են:

«Ուզում եմ ասել՝ սա այն կոնկրետ դեպքն է, որ Կառավարության մտահղացումն իրականություն է դարձել: Այն ժամանակ, երբ մենք եկամտահարկը համահարթ էինք դարձնում, ասում էինք, որ մեր նպատակային թիրախներից մեկը եկամտահարկի հավաքագրման ավելի մեծ ծավալներ ունենալն է, եւ այդ նպատակը իրագործված է միջնաժամկետում»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա անդրադարձավ նաեւ մեկ այլ խնդրի՝ նշելով, որ, ցավոք սրտի, իրենց կատարած մի շարք բարեփոխումներ չարաշահվում են:

«Մենք ներդրեցինք միկրոբիզնեսի համակարգը, որի նպատակը փոքր ընկերություններին աջակցելն էր, որպեսզի նրանք ավելի հեշտությամբ դառնան ավելի խոշոր եւ հաջողակ: Նման կարգավիճակ ստանում են այն ընկերությունները, որոնք ունեն տարեկան մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն: Նաեւ այդ սեգմենտի համար եկամտային հարկի տարբերակված ցուցանիշ ենք սահմանել՝ նպատակ ունենալով աջակցել փոքր բիզնեսին: Բայց, ցավոք, նման դեպքերում տեսնում ենք, որ, օրինակ, տարեկան 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները այս օրենսդրական փոփոխությունների արդյունքում օգտվելու համար, կամ, ավելի ճիշտ՝ չարաշահելու համար կիսվում են 4 մասի եւ դառնում 4 հատ միկրոձեռնարկատիրական ընկերություն, որը մեր բարեփոխման նպատակից անդին է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը նշեց, որ պետք է այս թեմային անպայման անդրադառնալ, որ թույլ չտան հարկային չարաշահումներ. «Մենք արդեն ունենք մշակած օրենքի նախագիծ ու պետք է այդ ուղղությամբ գնանք առաջ»:

Տպել
2238 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է