Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Վանեցյանի պատասխանատու որոշումը. Ինչո՞ւ է ՀՖՖ-ն ատամներով պահում Գյուլբուդաղյանցին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ի դեմս նախագահ Արթուր Վանեցյանի, հնարավորություն կտա մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին դրական տեղաշարժեր անելու: Ավելին, Վանեցյանը հայտարարել է, որ պետք է համարձակություն ունենալ և ազգային հավաքականում հեղափոխություն իրականացնել՝ հնարավորություն տալով երիտասարդ ֆուտբոլիստներին: Ազգային հավաքականի վերջին անատամ ելույթներից հետո Արմեն Գյուլբուդաղյանցի հեռացումը դարձել է հասարակական պահանջ, բայց…

«Չեմ ուզում գնահատական տալ՝ օբյեկտիվ է, թե օբյեկտիվ չէ: Եթե ունենք պարտություններ, հասարակությունն իրավունք ունի դժգոհելու: Բայց կա նաև մի բան, որը պետք է հաշվի առնել. մարզիչը նշանակվել է ոչ հասարակ պայմաններում, մարզիչը նշանակվել է ոչ պլանավորված: Երբ ես ընտրվեցի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, անսպասելի բոլորիս համար հրաժարականի դիմում ներկայացրեց նախկին գլխավոր մարզիչը: Արտասահմանցի մարզիչ հրավիրելու աշխատանքներ տարանք: Հայաստան ժամանեցին մի քանի անվանի, աշխարհահռչակ մարզիչներ: Ջանի դե Բիազին… չեմ ուզում անուններ ասել: Ցավոք սրտի, նրանք գալիս են, ծանոթանում են պոտենցիալին և հրաժարվում են: Այսինքն՝ ոչ թե ֆեդերացիան գումարներ է խնայել կամ այլ պատճառներ ունի, այլ մարզիչները գալիս են, ծանոթանում են և ասում, որ չենք կարող այս թիմում արդյունք ունենալ: Բայց դա չի նշանակում, որ մեր թիմը վատն է: Թող ոչ մեկը չմտածի, որ ես քննադատում եմ մեր թիմի խաղացողներին: Ուղղակի այդ մարդիկ չեն ճանաչում թիմը, չեն ուզում պոտենցիալը վերականգնել, ուզում են ավելի հեշտ ճանապարհ՝ գնալ այլ երկրներում զբաղվել իրենց մարզչական գործունեությամբ: Այսօր ունենք Արմեն Գյուլբուդաղյանց, որը ֆուտբոլի նվիրյալ է, որն այսօր փորձում է ամեն ինչ անել մեր հայկական ֆուտբոլի զարգացման համար: Եկեք տանք այդ շանսը: Որևէ կաշկանդվածություն չունենք ցանկացած պահի փոխելու Արմեն Գյուլբուդաղյանցին, բայց այդ պահը պետք է հասունանա: Կա՛մ կհասունանա նրան փոխելու պահը, և նա կփոխվի, կա՛մ նա ցույց կտա այնպիսի արդյունքներ, որոնք կգոհացնեն թե՛ ֆեդերացիային, թե՛ հասարակությանը»,- armtimes.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՖՖ նախագահը:

Վերջինիս նման հայտարարությունը կարելի է մեկնաբանել թերևս այսպես. բարձրակարգ մարզիչները չեն ցանկանում գլխավորել Հայաստանի հավաքականը, իսկ տեղացի կադրերից ամենահարմարը Գյուլբուդաղյանցն է, որը հայկական ֆուտբոլի մեծ նվիրյալ է և կարող է ինչ-որ բան փոխել: Վանեցյանի հետ կարելի է համաձայնել թերևս մեկ հարցում: Գյուլբուդաղյանցը իսկապես հայկական ֆուտբոլի մեծ նվիրյալ է և օժտված է կադրերի պատրաստման մեծ տաղանդով: Բայց եկեք ընդունենք, որ գլխավոր մարզչի, այսպես կոչված՝ թիմի մենեջերի աշխատանքը նրա մոտ այնքան էլ լավ չի ստացվում:

Գյուլբուդաղյանցի գրանցած արդյունքներին կրկին հարկ չենք համարում անդրադառնալ: Նշենք միայն, որ այն մարզիչը, որը ակումբային մակարդակով ոչ մի լուրջ արդյունք չի գրանցել, հավաքականում աշխատելու «իրավունք չունի»: Ի տարբերություն ակումբի՝ հավաքականում անհրաժեշտ է ընդամենը մի քանի օրում կառուցել խաղը: Իսկ Արթուր Վանեցյանն ասում է՝ եկեք մի քիչ էլ սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի: Եթե ստացվեց՝ Գյուլբուդաղյանցին կպահենք, եթե ոչ՝ կհեռացնենք: Այսինքն՝ ֆուտբոլի ֆեդերացիայում այդպես էլ չի վերացել այն կարծրատիպը, որ ազգային թիմը փորձադաշտ չէ: Դեռևս Ջիբրալթարի հետ հանդիպումից հետո պարզ էր, որ մարզչի նշանակումը ճիշտ չէր: Իսկ այն պնդումները, որ բարձրակարգ մարզիչները չեն ցանկանում աշխատել ազգային թիմում, չեն համապատասխանում իրականությանը:

«Առաջին լրատվական»-ի հավաստի աղբյուրների համաձայն՝ վերջերս «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հանդես էր եկել բավական կառուցողական առաջարկով: Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Երևանում էր հայտնի սերբ մասնագետ Սլավոլյուբ Մուսլինը: Եվ ահա «Ալաշկերտի» ղեկավարությունը ՀՖՖ-ին առաջարկել էր որ Մուսլինը միաժամանակ գլխավորի և ՀՀ ազգային հավաքականը, և երևանյան ակումբը՝ պատրաստակամություն հայտնելով վճարել աշխատավարձի կեսը: ՀՖՖ-ն մերժել էր «Ալաշկերտի» առաջարկը, ինչից հետո էլ Մուսլինը հեռացել էր Հայաստանից:

Ըստ էության ՀՖՖ-ն ատամներով պահում է Արմեն Գյուլբուդաղյանցին: Այն, որ հայկական ֆուտբոլում դրական տեղաշարժեր տեղի են ունենում, կարծում ենք՝ անհերքելի է: ՀՖՖ-ի կողմից կառուցողական քայլեր շարունակ արվում են, բայց ազգային թիմը շարունակում է մնալ մեր ցավոտ կողմը: Հնարավոր է ինչ-որ մեկի համոզմամբ՝ Գյուլբուդաղյանցը լավ մարզիչ է և կարող է արդյունք ապահովել, բայց արդյոք ինչ-որ մեկի համոզմունքը բավարա՞ր է ազգային թիմի ապագայի հետ խաղալու համար:

Առկա իրավիճակում գլխավոր մարզչի հարցի վերաբերյալ վերջնական որոշումը ՀՖՖ նախագահինն էր: Եվրոպայի առաջնության ընտրական փուլում անհաջող հանդիպումներից հետո Վանեցյանը կայացրեց իր որոշումը, հետևաբար Եվրո-2020-ի ընտրական փուլում մեր գլխավոր թիմի վերջնական արդյունքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է հենց ՀՖՖ նախագահի վրա: Վանեցյանը ուներ հնարավորություն Գյուլբուդաղյանցին փոխելու, բայց…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում