Արմավիրում հրդեհված շենքը վթարային է եղել. 10 ընտանիք դրսում է հայտնվել (տեսանյութ)

23/10/2017 schedule13:23

Երեկ Արմավիրի մարզի Նորապատ գյուղում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի որոշ օջախներ մինչ այս պահը դեռ մարված չեն: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 22:19-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում: Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 23:16-ին հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան. դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին:

Նորապատ համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ հրդեհված տարածքն իր ղեկավարած գյուղի վարչական տարածքում չի գտնվում, այլ՝ Արմավիր քաղաքի տարածքում: «Շինությունը քաղաքին է պատկանում: Առաջ մերն է եղել, արդեն 6 տարի է քաղաքին է պատկանում: Դա գործարանի տարածքի շենք է եղել, պարզապես մարդիկ բնակվում էին, հին վթարային շենք է եղել»,- ասաց Վահրամ խաչատրյանը՝ նշելով, որ իր տեղեկություններով 10 ընտանիք է ապրել այդ շենքում հրդեհից առաջ: Հարցին, թե որտե՞ղ են գիշերել բնակիչները, վերջինս պատասխանեց. «Կրակը լուսադեմին նոր հանգցրել են, ժողովրդին ամեն մեկը տարավ իր տուն մինչեւ տեսնեն՝ ինչ է լինելու»:

Արմավիրի քաղաքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն այժմ արձակուրդում է, իսկ երկու փոխքաղաքապետերն այս պահին գտնվում են հրդեհի վայրում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզի փրկարարական վարչության պետ Հովհաննես Մարգարյանը որոշ մանրամասներ հայտնեց, թե ինչ բարդության հրդեհ է եղել:

- Պարոն Մարգարյան, հրդեհն արդեն մարվա՞ծ է:

- Հրդեհը մարված չի, մեկուսացված է: Դեռ ծխացող օջախներ կան: Բաղդադյա (փայտե առաստաղներով, հեղ.) շինություն է, պատերի մեջ փայտեր կան, ծխացող օջախներ կան: Որպեսզի նորից հրդեհի չվերածվի, մեկ մարտական հաշվարկ հերթապահություն է իրականացնում եւ դրա հետ մեկտեղ կատարում է մարման աշխատանքներ: Հրդեհի մեկուսացման ժամանակ աշխատել է 8 մարտական հաշվարկ եւ մեկ հատուկ տեխնիկա՝ ավոսանդուղք: Հոգեբանական խումբ է եղել, որոնք մարդկանց հոգեվիճակը կարգավորելու ուղղությամբ աշխատանքներ են կատարել, շտապօգնության մեքենաներն էլ են եղել:

- Հրդեհի ծավալը, հանգցնելու բարդությունն ինչպե՞ս եք գնահատում:

- Մենք ունենք մարզում հատուկ չվացուցակ մեր միջոցների եւ ուժերի վերաբերյալ, որտեղ հստակ գրված է, որ մեր երրորդ կանչով մեկնում է 8 մարտական մեքենա, եւ մեր մոտ արձանագրվել է 3-րդ կանչ: Դրա հետ մեկտեղ կարող է պահանջվեր հատուկ տեխնիկա:

- Որքա՞ն տարածք է այրվել:

- 40 մետրը 20 մետրի վրա երկհարկանի շինություն է եղել: Ունեցել է նաեւ տանիքային պատուհանով հարկ:

- Հրշեջների ժամանման պահին շենքում մարդիկ եղե՞լ են:

- Մերոնք, երբ դեպքի վայր են հասել, մարդիկ արդեն տարհանված են եղել, տեղի բնակիչներն ասել են, որ ներսում մարդ չկա:

- Շա՞տ մարդ է բնակվել շենքում:

- Նախնական, իրենց տված տվյալներով, 10 ընտանիք է բնակվել, 26 անձ է եղել:

- Ինչի՞ հետեւանքով է հրդեհը բռնկվել:

- Հրդեհի բռնկման պատճառը հասկանալու համար տարվում է հետաքննություն, որից հետո պարզ կլինի հրդեհի առաջացման պատճառը: Նախնական տվյալներով, ասում են, որ կուտակված վառելանյութ է եղել՝ թուղփ, փայտ: Հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով, նշեցինք, որ բաղդադյա շինություն էր, արագ տարածում է գտել, ինչին էլ նպաստել է գազի բալոնների պայթյունինտան պայմաններում եւ տեղի են ունեցել փլուզումներ: Շենքը քանի որ վթարային է եղել, փլուզումները շարունակվում են:

- Պայթել են հեղո՞ւկ գազի բալոններ:

- Այո, ընթացքում պայթել են: Ականատեսների ասելով՝ երեք պայթյուն է եղել:

- Հրդեհը մեկուսացնելու ժամանակ ձեր անձնակազմից տուժածներ եղե՞լ են:

- Չէ, տուժածներ չունենք: Այրված շենքի հարեւանությամբ շինություններ կան եւ մեր օպերատիվ գործողությունների շնորհիվ հրդեհի տարածումը կանխվել է: Կար նաեւ հարակից հիմնարկ ձեռնարկություն, կանխվել է տարածումը: Ուղղակի շենք շինությունը մոտ է եղել: Երկու հոգի դիմել են, որ ծխից վատ են զգում, մեր կողմից եւ շտապօգնության կողմից բուժօգնություն է ցուցաբերվել եւ իրենք հիվանդանոց չեն տեղափոխվել, մնացել են տեղում, իրենց տանը:

- Հարակից բնակելի տներից մարդկանց տարհանում եղե՞լ է:

- Այո, այո, մեր կողմից եղել է, որովհետեւ փլուզման վտանգ կար: Կողքի տան բնակիչները մոմերը վառած ներսում էին, էլեկտրականություն չկար, մեր կողմից տարհանվել են, որպեսզի վտանգ չսպառնա:

- Նման հրդեհ մարզում վերջին անգամ ե՞րբ էր եղել:

- Ես պաշտոնավարում եմ մոտ 1.5 տարի, այդ ընթացքում առաջին անգամ էր:

Տպել
1955 դիտում

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն