Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրշեջները մարել են Երևանի Դրոյի փողոցում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Երևանի Դրոյի փողոցում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 3-ին, ժամը 01:43-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում այրվում է կրպակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:03-ին, մարվել` 02:23-ին:

Մասամբ այրվել են չգործող կրպակի տանիքը (8 քմ), փայտյա դարակներ և ջերմահարվել պատերը (7 քմ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]