Tuesday, 16 04 2024
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
-
20:45
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները

Հեղափոխությունից հետո Հայաստանում կյանքը կայունորեն թանկանում է

Ոչ վաղ անցյալում «Առաջին լրատվական»-ը, հիմք ունենալով Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակումները, գրել էր, որ մեզանում գների կայուն աճ է արձանագրվում: Օրերս ԱՎԿ-ն հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակի սպառողական գների ինդեքսը, որի ուսումնասիրությունից, այս և նախորդ ամիսների գների համեմատություններից պարզվում է, որ այս տարվա հունվարից սկսած՝ հատկապես սննդամթերքի գների կայուն աճը գրեթե առանց լուրջ տատանումների շարունակվում է: Ահավասիկ. համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2019թ. առաջին հինգ ամիսներին սպառողական գների ինդեքսը կայունորեն աճելով՝ հունվարի 0.8-ից փետրվար-մարտ ամիսներին հասել է 1.9-ի%, մայիսին ավելի կտրուկ՝ 2.8-ի և միայն հունիսին, որոշակիորեն նվազելով՝ հավասարվել է 2.5%-ի: Նշենք, որ դա շուրջ 8000 ապրանք-ծառայությունների միջինացված ցուցանիշ է: Մինչդեռ, բնակչության համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող ու վերջինիս գրպանին առաջնահերթ «շփվող» սննդամթերքի գների առումով պատկերն ավելի անհանգստացնող է:

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները հունվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճել են 0.5%-ով: Բայց արդեն փետրվարից սկսած՝ այդ աճը եղել է, կարելի է ասել՝ շեշտակի, հասնելով 3.4%-ի, ապրիլին՝ 3.9%-ի, մայիսին՝ 5.3-ի և հունիսին, թերևս, պայմանավորված նաև գյուղմթերքի առատությամբ, նվազել է 4.6%-ի: Որպեսզի պատկերը հստակ լինի և թյուրիմացություններ չառաջանան, ներկայացնենք նաև 2018-ին նախորդ 2017-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատական ցուցանիշները: 2017թ. հունվարի համեմատությամբ անցած տարվա հունվարին սննդամթերքի գների աճը կազմել է 4.1%: Մարտին այն հասել է 4.7%-ի, հետո սկսել է նվազել 1.5%, մայիսին արդեն նախորդ տարվա մայիս ամսվա համեմատությամբ արձանագրվել է 0.5%-անոց, իսկ հունիսին՝ 2.2%-անոց գնանկում: Հիշեցնեմ, որ այս հունիսին արձանագրվել 4.6%-անոց գնաճ:

Ներկայացված գնաճը վերաբերում էր սննդամթերքին: Նշենք, որ այն բավականին բարձր մակարդակով արձանագրվել է սպառողական շուկայի բոլոր ոլորտներում: Դրա համար ներկայացնենք նաև 2018թ. սպառողական ընդհանուր գների ինդեքսը: Այստեղ հունվարին արձանագրված 2.9%-անոց աճը, բարձրանալով, մարտին հասել է 3.7%-ի, բայց նվազելով՝ մայիսին հավասարվել է 1.6%-ի, իսկ հունիսին՝ 0.9-ի: Հիշեցնեմ, որ այս հունիսին այն կազմում էր 2.5%:

Իհարկե, բնակչությանը առաջնահերթ հետաքրքրում են առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները, որ այս կես տարվա ընթացքում միջինում 4-5%-ով աճել են, բայց, փաստորեն, բավականին կայուն աճ է արձանագրվել նաև մյուս ապրանքատեսակների գծով, ինչից էլ հետևում է, որ ունենք գների ընդհանուր թանկացում և դա այն դեպքում, երբ նույն ընթացքում արժևորվել է նաև ազգային արժույթը, ինչն արդեն մի քիչ «անտրամաբանական է»: Ինչևէ. 2018թ. առաջին վեց ամիսներին հանրապետությունում ամենաշատն օգտագործվող սննդամթերքներից՝ հացի գնի տատանում չի արձանագրվել: Այս տարվա բոլոր ամիսներին հացի գնի կայուն աճ է ֆիքսվել ու հունիսի դրությամբ այն հասել է 5.5%-ի: Հացից հետո, թերևս, սննդի մեջ ամենաշատ օգտագործվողը ձավարեղենն է, այստեղ էլ գնաճը եղել է շատ կայուն ու առանց տատանումների՝ 4.5%: Մակարոնեղենն աճել է 8.5%-ով: Ալյուրը, որ հունվարին գնանկում էր արձանագրում, աճել է 3.9%-ով: Բոլոր նշյալների և մյուսների պարագայում այնպես չի, որ որոշակի գնաճից հետո գնանկում արձանագրվի, հետո նորից աճ:

Բոլորի դեպքում է կայուն, առանց տատանումների աճ է, ուղղակի որոշ դեպքերում աճի տեմպերի նվազում է գրանցվել: Անմիջապես էլ, «հերքելով» վերևի միտքը, նշենք, որ մսի դեպքում տարեսկզբի համեմատությամբ տեղի է ունեցել որոշակի գնանկում, 4.9%-անոց գնաճը, նվազելով, ապրիլին հավասարվել է 2.1-ի, մայիս–հունիսին նորից բարձրացել է՝ հասնելով 3.1%-ի: Նույնը տավարի ու հորթի մսի պարագայում. հունվարի 7.4%-անոց գնաճից հետո գնանկում է սկսվել՝ ապրիլին հասնելով 1.65-անոց գնանկման, բայց մայիսին արդեն գնանկումը նվազել է, իսկ հունիսին գնաճ է սկսվել, որ, մասնագետների գնահատականներով՝ գալիք հունվար-փետրվարին կհասնի բավականին բարձր մակարդակի: Խոզի մսի շեշտակի՝ ավելի քան 15%-անոց անկում է եղել, բայց վերջին երկու ամիսներին միտումները կայունորեն նվազել են, ինչից հետևում է, որ գնաճի փուլ է սկսվում: Թռչնամիսը, որ մի քանի տարի շարունակ կայուն գին ուներ, մի քանի ամսվա ընթացքում 4%-անոց աճից հասել է գրեթե 14%-ի: Նյութը, որ գերառատ է թվերով, ավելի չծանրացնելու համար, նշենք, որ բացառությամբ մի քանի սննդամթերքների, մնացած բոլոր դեպքերում կայուն գնաճ է: Ծովամթերքը, որ ներկրվող հենքի վրա է, թանկացել է ավելի քան 21%-ով: Ձուն, որ խիստ տեղական արտադրության է և վերջին տասնամյակում հաշված դեպքեր են եղել դրսից սրա ներկրման, մարտին թանկացել էր 5.6%-ով, ապրիլին՝ գրեթե 20%-ով, մայիսին՝ 27%-ով, հունիսին՝ 37.6%-ով: Կարագի ու յուղերի դեպքում 1-2%-անոց էժանացում է գրանցվել, մրգի պարագայում՝ գրեթե 9%-անոց, բանջարեղենի՝ 19%-անոց թանկացում: Ալկոհոլային խմիչքները թանկացել են 2.5%-ով, սպիրտները՝ 3.5, գինին՝ 8%-ով: Ծխախոտը՝ ավելի քան 6%-ով: Հագուստն ու կոշկեղենը՝ միջինում 5.2%-ով, բնակարանների վարձակալության վճարները՝ 5%-ով:

Տրամաբանական է, որ ամեն տարի գների որոշակի աճ արձանագրվում է, ինչը կարգավորվում է օրենքով, ԿԲ-ի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթով աճի միջինացված ցուցանիշը շատ չի շեղվում նախատեսված 4%-ից: Բայց դա բազում ապրանքատեսակների վրա տարածվող միջինացված ցուցանիշ է: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների առումով, դեռ տարվա կեսի ցուցանիշներով, իրավիճակն այնքան էլ մխիթարական չէ: Հասկանալի է, որ թանկացումները մեկ կամ երկու գործոնով պայմանավորված չեն: Դրանք բազմաթիվ են, ընդ որում՝ թե՛ արտաքին, որոնց «արձագանքները» այստեղ են հասնում ամիսների ուշացումով և թե՛ ներքին, որ զգացվում են անհամեմատ ավելի շուտ: Բայց անկախ այս կամ այն գործոնի ազդեցության չափից, այս թվերն ուղղակի արձագանքն են իրականացվող տնտեսական քաղաքականության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում