ԱԳ նախարարը չի բացառում Մյունխենում Մամեդյարովի հետ հանդիպումը29 հունվարի 2019 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չի բացառել, որ Մյունխենում, անվտանգության համաժողովին, կարող է հանդիպել ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: Սակայն, նա չի հաստատել, որ Մյունխենի անվտանգության համաժողովին կմասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը: «Ես լինելու եմ Մյունխենում, նախատեսվում է, որ իմ գործընկեր Էլմար Մամեդյարովն էլ է լինելու: Ես չեմ կարող հաստատել, որ մեր վարչապետը նույնպես կլինի», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի՞ է սպասել Մնացականյան-Մամեդյարով և Փաշինյան-Ալիև 4-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը։ Նա հիշեցրել է, որ ունեցել են Փարիզի, հետագայում նաև Դավոսի հանդիպումները, որոնք շատ էական էին։ «Մենք համանախագահների հետ խորհրդակցում ենք ինչպես շարժվել առաջ, և ոչինչ չի բացառվում, ժամկետները փորձում ենք համաձայանեցնել ու համատեղել, և բնականաբար, տեղեկացնել հանրությանը», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ հայտարարել էր, որՀայաստանի համար Արցախի ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները՝ սրա շուրջ են բանակցությունները:Անդրադառնալով այն հարցին, թե երկու երկրների ղեկավարները երկու-երեք անգամ հանդիպում են առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուղղակի մասնակցության, մեկնաբանություններ կան, որ կարծես շեղում է տեղի ունենում Մինսկի խմբի ձևաչափից՝ նախարարն ասել է. «Չէի ասի։ Առաջինը, որ եղել է երեք հանդիպում, հանդիպումները եղել են հանպատրաստի, օգտագործվել է այն առիթը, որ երկու ղեկավարները գտնվել են նույն վայրում միջոցառումների ժամանակ։ Սա ողջունելի է, դրական է, առիթ է եղել միմյանց ճանաչելու, փոխանակելու տեսլականները, մոտեցումները»։ Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը: Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |