Ռոնալդուն 19 մլն եվրո տուգանք պետք է վճարի հարկերը չմուծելու համար

Ռոնալդուն 19 մլն եվրո տուգանք պետք է վճարի հարկերը չմուծելու համար

PanARMENIAN.Net - Մադրիդի շրջանային դատարանը դատապարտել է Պորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հարկեր չվճարելու համար՝ նա 23 ամսվա պայամանական կալանքի է դատապարտվել և ավելի քան 19 մլն եվրո տուգանքի:

Պորտուգալացուն մեղադրում են ֆիզիկական անձանց համար սահմանված եկամտահարկից խուսափելու համար 2011-14թթ.. գումարը գնահատվում է 5,7 մլն եվրո: Այդ ընթացքում Ռոնալդուն հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Արդարադատության հետ գործարքի շրջանակում Ռոնալդուն 18,8 մլն եվրո կվճարի և 375,000 եվրո լրացուցիչ տուգանք:

Որպես կանոն, մինչև 2 տարվա ազատզրկման դատավճիռներն Իսպանիայում պայմանական են կրում, եթե նախկինում անձը չի ենթարկվել քրեական պատասխանատվության:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---