Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քննչական կոմիտեի ղեկավարությունը հանդիպել է հասարակական մոնիտորինգի խմբի հետ

Քննչական կոմիտեի ղեկավարությունը հանդիպել է հասարակական մոնիտորինգի խմբի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ հասարակական մոնիտորինգի խմբի հետ առաջին հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 4-ին՝ ՀՀ ՔԿ-ն հայտարարություն էր տարածել՝ հասարակական մոնիտորինգի խումբ ստեղծելու վերաբերյալ, որը հնարավորություն կունենա ուսումնասիրել զինծառայողների մահվան գործերով վիճահարույց քրեական գործերի նյութերը և հանրությանը ներկայացնել համապատասխան եզրակացություն։

Հասարակական մոնիտորինգի խմբի առաջին հանդիպման ժամանակ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց հասարակական կազմակերպություններին՝ ՔԿ-ի հայտարարությանն արձագանքելու և մոնիտորինգի խմբում ընդգրկվելու համար ցուցաբերած հետաքրքրության համար:

«Ես ուզում եմ, որ մենք բոլորս հասկանանք և վստահ լինենք, որ բարիկադների տարբեր կողմերում չենք և մեր միակ նպատակն է յուրաքանչյուր քրեական գործով բացահայտել անձանց և մեղավորներին ենթարկել պատասխանատվության:

Քննիչը շահագրգիռ կողմ է գործի բացահայտման գործում: Միաժամանակ գիտակցում եմ, որ առանձին քրեական գործերով հանրության մոտ կան չփարատված կասկածներ և հենց այդ պատճառով է, որ մեր նախաձեռնությամբ ստեղծվել է հասարակական մոնիտորինգային խումբ»,- ընդգծեց ՔԿ նախագահը:

Քննչական կոմիտեի ղեկավարը նկատեց, որ վերջին տարիներին հանցագործությունների բացահայտման գործում որոշակի դրական առաջընթաց է նկատվում՝ միաժամանակ ընդգծելով բացթողումների մասին:

Հասարակական մոնիտորինգի խմբի հետ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաև նախորդ տարիներին զինծառայության ընթացքում տեղի ունեցած մահվան մի շարք դեպքեր, որոնց քննության վերաբերյալ հասարակության շրջանում կան չփարատված կասկածներ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց  հաջորդ հանդիպումը կազմակերպել առաջիկա տասն օրվա ընթացքում, որի ժամանակ ՀԿ-ները հանդես կգան առաջարկություններով՝ խմբի աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ:

Նշենք, որ հասարակական մոնիտորինգի խմբում ընդգրկվել են այն հասարակական կազմակերպության անդամները, որոնք արձագանքել էին ավելի վաղ Քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]