Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ոսկե հանդիպում Երևանում. Որ թիմն է առավել շահավետ դիրքում

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտից երեք տուր առաջ լարվածությունը հասել է գագաթնակետին: Մասնավորապես, միանգամից 4 թիմերը հնարավորություն ունեն չեմպիոնի կոչումը նվաճելու, ինչը կարելի է բացառիկ իրավիճակ համարել:

Այս պահին առաջին հորիզոնականում գտնվող «Փյունիկը» 29 խաղում վաստակած 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ հորիզոնականում գտնվող «Արարատ-Արմենիան» 29 խաղում վաստակել է 52 միավոր: Լավագույն եռյակը եզրափակող «Բանանցը» 28 խաղից հետո ունի 50, իսկ չորրորդ տեղում գտնվող «Ալաշկերտը»՝ 46 միավոր: Վաղը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում «Փյունիկը» կհյուրընկալի «Բանանցին», որը, շատերի կարծիքով, ոսկե հանդիպման նշանակություն ունի: Մասնավորապես, հաղթանակի դեպքում «Փյունիկը» կամրապնդի դիրքը և հաստատուն քայլ կկատարի դեպի չեմպիոնություն:

Վերջին երկու հանդիպումներում «Փյունիկը» մրցելու է «Լոռիի» և «Արարատի» հետ: Մեծ է հավանականությունը, որ երևանյան թիմը այս մրցավեճերում 3 միավոր կվաստակի: Սպասվում է, վաղվա մրցավեճը կանցնի լեփ-լեցուն տրիբունաների ներքո, ինչը կառաջացնի յուրահատուկ ֆուտբոլային մթնոլորտ: «Փյունիկն» ու «Բանանցը» մեր այն հատուկենտ ակումբների շարքում են, որոնք ունեն սեփական մարզադպրոցներ և բազմաթիվ թիմեր տարիքային բոլոր առաջնություններում:

Կարծում ենք՝ բնական է, որ երիտասարդ և պատանի ֆուտբոլիստները կարևորագույն խաղում կլինեն իրենց գլխավոր թիմի կողքին: Ի տարբերություն «Փյունիկի»՝ «Բանանցին» առաջնության վերջնամասում ևս մի քանի ծանր հանդիպումներ են սպասում: Վաղվա հանդիպումից բացի՝ «Բանանցը» դեռևս պետք է մրցի «Գանձասար-Կապանի», «Ալաշկերտի» և «Արարատ-Արմենիայի» հետ: Այսինքն՝ նույնիսկ «Փյունիկին» հաղթելու դեպքում դժվար կլինի պնդել, որ երևանյան թիմը չեմպիոնական քայլ է կատարել:

Չեմպիոնության համար պայքար մղող թիմերից ամենաշահավետ դիրքում թերևս «Փյունիկն» է: Եթե օբյեկտիվորեն գնահատենք իրավիճակը, ապա պետք է փաստենք, որ առաջնության լավագույն քառյակում գտնվող թիմերից «Փյունիկը» այս պահին ամենաուժեղն է և, կարծում ենք, արժանի է նվաճելու չեմպիոնի կոչումը: Անդրեյ Տալալաևի հեռանալուց հետո նրա փոխարեն գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնած հայտնի ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովը նոր լիցքեր է հաղորդել թիմին:

«Փյունիկի» խաղում որակական աճն ակնհայտ է, որը դրսևորվում է վերջին հանդիպումներում: Բալանսավորելով խաղային օղակների համագործակցությունը՝ Տարխանովը միևնույն ժամանակ ուժեղացրել է հարձակման գիծը: Ավելի ստույգ՝ ի տարբերություն Տալալաևի, Տարխանովի տակտիկայում հարձակողական ոճի ֆուտբոլիստները խաղադաշտում դոմինանտ են: Եվ որ ամենակարևորն է՝ վերջին 5-6 հանդիպումներում «Փյունիկը», ի տարբերություն «Բանանցի», «Ալաշկերտի» և «Արարատ-Արմենիայի», ցուցադրում է կայուն խաղ:

Կարծում ենք՝ «Փյունիկի» վերելքի կարևորագույն մղիչներից էր 30-րդ տուրում «Արարատ-Արմենիայի» նկատմամբ 4:1 հաշվով տարած հաղթանակը: Եթե մոտ մեկ ամիս առաջ թվում էր, թե «Արարատ-Արմենիան» իր կազմով և ներուժով ամենաուժեղն է, ապա «Փյունիկը»՝ ի դեմս Տարխանովի, կտրուկ փոխեց իրավիճակը: Մինչ այս՝ 29-րդ տուրում, «Փյունիկը» 1:0 հաշվով առավելության էր հասել «Ալաշկերտի» նկատմամբ: Իրականում թե ինչով էր պայմանավորված «Արարատ-Արմենիայի» անկումը՝ դժվար է ասել: Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել էր, որ պատճառը հոգեբանական է: Ամեն դեպքում մրցաշրջանի վճռորոշ հատվածում նման անկումը մտորումների տեղիք է տալիս՝ ցույց տալով, որ թիմը պատրաստ չէ 100 տոկոսով պայքարել չեմպիոնության համար:

Վերջին շրջանում որակյալ խաղով աչքի էր ընկնում «Բանանցը», սակայն հետնապահ «Արարատի» հետ վերջին հանդիպումը ցույց տվեց, որ Իլշատ Ֆայզուլինի թիմում ևս կան խնդիրներ: «Բանանցը» ցուցադրեց թույլ խաղ և բաց թողած գնդակից հետո չկարողացավ, այսպես ասած, խելքի գալ:

Ինչ վերաբերում է «Ալաշկերտին», ապա ունենալով բավական ուժեղ կազմ՝ ցավով պետք է նշենք, որ Հայաստանի գործող չեմպիոնը ակնհայտորեն հետ է մնացել չեմպիոնական մրցավազքից: Պատճառը միանշանակ սուբյեկտիվ է: Այն, որ այսօր թիմը չի գլխավորում մրցաշարային աղյուսակը, մեղավոր է մասնավորապես Վարուժան Սուքիասյանը, որը անցյալ տարի «հետևողական» կերպով հողին էր հավասարեցնում թիմի ներուժը: Իրավիճակը շտկելու համար ակումբի ղեկավարությունը Սուքիասյանի փոխարեն գլխավոր մարզիչ նշանակեց Արամ Ոսկանյանին: Վերջինս ոտքի կանգնեցրեց թիմին, սակայն առաջնության վերջին հատվածում առաջացան խնդիրներ: Դիմելով կտրուկ քայլի՝ «Ալաշկերտի» ղեկավարությունը Ոսկանյանի փոխարեն գլխավոր մարզիչ նշանակեց Աբրահամ Խաշմանյանին: Վերջինս 3-րդ անգամ գլխավորեց «Ալաշկերտը», բայց…

Կարծում ենք, որ չեմպիոնի կոչման համար պայքար մղող թիմում առաջնության վերջնամասում չէր կարելի գլխավոր մարզչի փոփոխության գնալ: Իրականում դժվար է մրցաշրջանի ընթացքում 3 գլխավոր մարզիչ փոխած ֆուտբոլիստների համար պատասխանատու շրջանում գործի դնել ողջ ներուժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում