×


Զարուհի Բաբայանը՝ ծնողների եւ եղբոր հետ

Մահացել է Զարուհի Բաբայանի մայրը

Կյանքից հեռացել է երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը: Այս մասին տեղեկացանք Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոնի» ֆեյսբուքյան էջից:

«Խոր ցավով հայտնում ենք, որ այսօր կյանքից հեռացել է մեր կենտրոնի շատ սիրելի եւ հարազատ մարդ` տիկին Էմմա Խաչիկովնան։ Բոլորիս համար անչափ ցավալի կորուստ է, քանի որ Էմմա Խաչիկովնան բացառիկ գործընկեր էր, սրտացավ ու ազնիվ մարդ։ Նրա ներդրումը կենտրոնի կայացման հարցում անգնահատելի է։ Ողջ կոլեկտիվը կիսում է հարազատների ցավը։ Սիրելի Էմմա Խաչիկովնա, հավերժ կմնաք մեր սրտերում»,- նշված է ցավակցական ուղերձում:

Զարուհի Բաբայանի մայրը՝ տիկին Էմման


BRAVO.am-ը ցավակցում է Զարուհի Բաբայանին եւ բոլոր հարազատներին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին