Ինչպե՞ս կարելի է ձեր իսկ իշխանության ժամանակ տեղի ունեցած աղետը չհամարել ամենամեծ ողբերգություն. Արծվիկ Մինասյան
«Եթե գործադիր իշխանությունը կարող է քննադատել Արման Թաթոյանին, քանի որ մարդու իրավունքների խախտումը հենց գործադիր իշխանության հիմնական լծակների դրսևորումն է, ապա խորհրդարանն առնվազը պետք է պաշտպաներ ՄԻՊ ինստիտուտը»,-Մարդու իրավունքի նոր պաշտպանի ընտրության ԱԺ քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում նկատեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Անդրադառնալով Աժ քննարկումների ժամանակ ՔՊ պատգամավորների հայտարարություններին, ըստ որոնց երրորդ Հանրապետության ամենաողբերգական իրադարձությունը մարտի 1-ն է եղել՝ Մինասյանն ասաց. «Ինչպե՞ս կարելի է ձեր իսկ իշխանության ժամանակ տեղի ունեցած աղետը մեր երկրի գլխին, հազարավոր զոհերը, տասնյակ հազարավոր հաշմանդամները, խեղված ընտանիքները չհամարել ամենամեծ ողբերգությունը և դասեր չքաղելը»։
Ըստ Մինասյանի՝ այն անձը, որն ավանդույթից բխող արժեքը չի կարևորում ու դրանով չի առաջնորդվում, նա երբեք չի կարող մարդու իրավունքների պաշտգպան դառնալ և այն պաշտպանել:
Նրա խոսքով՝ դրա համար ամենակարևորը դաստիարակությունն է, հարգանքը տարիքի և փորձի նկատմամբ՝ անկախ մարդու քաղաքական հայացքներից:
«Այդ հարգանքի պակասն է, որ այսօր, ցավոք, ատելությունը, առհամարանքը, թշնամանքն ավելի է խորացնում և այս իրավիճակից դուրս գալը բոլորիս պարտականությունն է»,-ասաց պատգամավորը և նկատեց, որ եթե իշխանության ներկայացուցիչն մտածում է, որ դիմացինին ինչ ուզի՝ կարող է ասել, ապա նրանք ոչ միայն դաս չեն քաղում այլև պետականություն չեն կարող կառուցել:
Անդրադառնալով ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանի այն հայտարարությանը, որ քաղբանտարկյալների ձևակերպումը տրվել է Եվրախորհրդարանը՝ ընդդիմադիր պատգամավորն ընթերցեց այդ սահմանման երկու չափորոշիչ, որոնք չթվարկեց ՄԻՊ թեկնածուն. «Քաղբանտարկյալ է, եթե քաղաքական դրդապատճառներից ելնելով կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի համար անձը մեղավոր է ճանաչվել կամ կասկածվում է և եթե քաղաքական դրդապատճառներով այդ անձը կալանավորվում է այլ անձանց նկատմամբ խտրական կերպով»:
Արծվիկ Մինասյանը, շեշտելով, որ այդ չափորոշիչները միանշանակ համընկնում են այսօրվա քաղբանտարկյալների գործերին, մասնավորապես՝ Առուշ Առուշանյանի գործին, փաստեց, որ սոցիալական աջակցություն են բաժանել բոլոր մարզպետերը և համայնքի ղեկավարները, բայց կալանավորվել է Առուշանյանը և այսօր նրան անհամաչափորեն երկար կալանքի տակ են պահում:
«Ոչ թե մենք սպասենք, թե Ավրախորհրդի բանագնացները ինչ ձևակերպում կտան, այլ ելնենք այն իրողությունից, որ մենք ենք պատասխանատու այս համակարգի համար»,-ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:
Նա հիշեցրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք է ձևավորվել Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես հանրային պաշտոնի իսնտիտուտը՝ հավելելով, որ այն սահմանադրական ինստիտուտ է դարձել ավելի ուշ՝ 2005 թվականի սահմանադրության փոփոխություններով:
Արծվիկ Մինասյանը կարևորեց նաև Քրիստիննե Գրիգորյանի և «Հայաստան» խմբակցության հանդիպման բաց ֆորմատը:
Հարակից հրապարակումներ`
- Նորաբակ համայնքի ջրի ակունքները Ադրբեջանի հսկողության տակ են, մարդիկ ջուր են կրում այլ բնակավայրերից․ Թագուհի Թովմասյան
- Պապիկյանի հարսանիքի վերաբերյալ ծպտուն չեն հանում հակակոռուպցիոն խնդիրներով տոգորվող ՀԿ-ները. Արեգնազ Մանուկյան
- Արմեն Սարգսյանի հրաժարականը թույլ է տալիս ասելու՝ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել. Օհանյան
- Ինչպե՞ս կարելի է դրսից ինչ-որ անձնավորության ներկայացնել հերոսի կոչման. Սեյրան Օհանյան
- Ականատես ենք լինելու հեղուկ գազի նոր գնաճի. Թադևոս Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները