Tuesday, 23 04 2024
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»

Կառավարության հրաժարականի պահանջը մերժվածների ու իրենց մնացորդների վերջին խռխռոցն է հիշեցնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

Մաքս, հինգ տարի առաջ այս օրերին «Էլեկտրիկ Երևանի» ցույցերն էին։ Ի՞նչ է փոխվել այս տարիներին։ Գազի գինը թեև բարձրանում է, բայց մարդիկ դուրս չեն գալիս պայքարի։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ։

– Կարծում եմ, որ էս տարիներին փոխվեց մարդկանց գիտակցությունը։ Մարդիկ սկսեցին հասկանալ, որ նաև իրենք են պատասխանատու կատարվողի համար, ու որպես հետևանք եղավ հեղափոխությունը։ Թե ինչու մարդիկ դուրս չեն գալիս փողոց՝ հստակ ասել չեմ կարող երկրում չլինելու պատճառով, բայց կարծում եմ, որ մարդիկ պարզապես վստահում են ներկայիս իշխանությանը (որը, ցավոք, որոշ դեպքերում կայացնում է ոչ հասարակության բարօրությանն ուղղված քայլեր) ու նստած սպասում են, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա ապահասարակական որոշումներ կայացնել։

Մաքս, «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ ակցիաներին մասնակցածներից մեկն այսօր գրել էր, որ ինքն ամաչում է, որ մասնակցել է ռուսական կապիտալի լեգիտիմացմանը։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասին:

– Չգիտեմ, թե ով է նման բան գրել, ու չեմ կարող մեկնաբանել, բայց «Էլեկտրիկ Երևանի» վրա ցեխ շպրտողների ու պրոցեսը սևացնողների պակաս երբեք չի եղել ու դեռ երկար ժամանակ չի էլ լինի։

Հենց այդ պայքարից որոշ ժամանակ անց հեռացաք Հայաստանից։ Վերադառնալու մտադրություն կա՞ արդյոք։

– Այո, կա, ու ոչ մի րոպե վերադառնալու ցանկությունս չի պակասել և կամ կասկածի տակ չի դրվել։ Հուսանք, որ ամեն ինչ ավելի արագ կկարգավորվի, ու վերադառնալս էլ կհստակեցվի։

Մաքս, հետևո՞ւմ եք արդյոք ներհայաստանյան զարգացումներին։ Ինչպե՞ս եք գնահատում կառավարության հրաժարականը պահանջողների կոչերը՝ Ծառուկյան, Վանեցյան, ՀՀԿ:

– Եթե անկեղծ՝ աշխատում եմ չհետևել, աշխատում եմ նեգատիվից հեռու մնալ, բայց ոչ միշտ է հաջողվում։ Կառավարության հրաժարականը պահանջելը գուցե և նորմալ կլիներ (ժողովրդավարության բաղկացուցիչ մաս է ընդդիմությունը, ու դրա բացակայությունը նորմալ չէր լինի), եթե պահանջողները չլինեին վերը նշված «կուսակցությունները», որոնք մերժվածների ու իրենց մնացորդների վերջին խռխռոցն են հիշեցնում։

Մաքս, այդ կուսակցություններին արդյոք հիշո՞ւմ եք, երբ ակտիվ պայքարում էիք:

– Բնականաբար, ոչ։ Այն ժամանակ իրենք կոալիցիաներով պետական թալան էին իրականացնում ու խնամի, քավոր/սանիկ հարաբերություններ կառուցում՝ կարծելով, թե իշխանությունը հարատև նույն խմբակի ձեռքում է լինելու։

Մաքս, հեղափոխությունից հետո որտե՞ղ է հաջողել իշխանությունը և ո՞ր ոլորտներում է, ըստ Ձեզ, ձախողել։

– Ցավոք, հստակ ասել չեմ կարող: Հեռվից, կարծում եմ, ամեն ինչ չէ, որ տեսնում ու տեղեկանում եմ, բայց մի բան հստակ է, գոնե ինձ համար. Նիկոլ Փաշինյանը պիտի որոշ ժամանակով մի կողմ դնի թավիշն ու բոլոր նախկին սրիկաներին իրենց համապատասխան տեղն ուղարկի արագ ու երկար ժամանակով։ Փաշինյանի դեմ աշխատող ամենամեծ գործոնն էս պահին հենց թավիշն է, որից էլ առիթավորվում են նախկինները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում