Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Ռոբերտ Քոչարյանը՝ մարդասպանության մասին. երկու կանխավարկած

Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարել է, որ մարտիմեկյան իրադարձության տասը զոհերից առնվազն յոթին սպանել են անհայտ անձինք: Երկրորդ նախագահն առաջին անգամ չէ, որ խոսում է այդ մասին: Թե ինչու է խոսում՝ կարող ենք դիտարկել երկու կանխավարկածով:

Մեկը բնականաբար այն է, որ նա որպես այդ պահին գործող իշխանության գլխավոր պատասխանատու՝ պատասխանատու է նաև զոհերի համար, որոնք եղել են իշխանության ուժային գործողության հետևանքը, ինչն էլ իր հերթին եղել է Ռոբերտ Քոչարյանի որոշումը: Խոսելով անհայտ մարդասպանների մասին՝ Ռոբերտ Քոչարյանն այդպիսով փորձում է խուսանավել պատասխանատվությունից՝ գուցե օգտվելով նաև այն հանգամանքից, որ անցնող տարիներին ոչնչացվել են մի շարք ապացույցներ, այդ թվում՝ փոխվել են պարկուճները, ինչի համար ՀՔԾ-ն հեղափոխությունից հետո մեղադրանք է ներկայացրել մինչ այդ մարտիմեկյան քննության ղեկավար Վահագն Հարությունյանին: Իսկ Հարությունյանը այն երկու Հարությունյաններից մեկն է, որոնք բարեհաջող պատսպարվել են Ռուսաստանում, և որոնց, ի տարբերություն ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, Ռուսաստանի իրավապահները չեն ձերբակալում:

Մյուս կանխավարկածն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն իրապես չգիտի մարդասպաններին, և դրանք իրապես անհայտ անձինք են: Բայց այդ դեպքում չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանը գիտեր քննություն իրականացնողներին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին, ԱԱԾ պետին, ոստիկանության պետին՝ բոլորին, ովքեր կազմում էին Հայաստանի իրավապահ համակարգն ու պատասխանատու էին տեղի ունեցածի ամբողջական բացահայտման համար: Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ից հետո դեռևս 40 օր նախագահ էր և ուներ տեղի ունեցածը, ըստ այդմ՝ անհայտ կրակողներին բացահայտելու հնարավորություն:

Քոչարյանի որդին, որ հերքել է միլիարդատեր, բայց հաստատել է միլիոնատեր լինելու հանգամանքը, հայտարարել է, որ Մարտի 1-ի տասը զոհերի հարազատներից հետո երկրորդ տուժողը եղել է իրենց ընտանիքը, քանի որ տարիներ շարունակ մեղադրել են հենց իրենց: Անկասկած դա իրողություն է, որ Ռոբերտ Քոչարյանն է եղել հանրության համար գլխավոր, իսկ մի շարք շերտերի համար՝ միակ մեղադրվողը: Բայց այդ դեպքում առավել ևս երկրորդ նախագահը հեռանալուց առաջ պետք է 40 օրն առավելագույն արդյունավետությամբ օգտագործեր մարտիմեկյան ողբերգությունը և հանցագործությունը բացահայտելու համար, որպեսզի հեռանալուց հետո չլիներ զոհերի հարազատներից հետո երկրորդ տուժողը: Թե՞ երկրորդ նախագահն այդ ժամանակ չէր պատկերացնում, որ տուժող է, և գալու է նաև ժամանակ, երբ հարկ կլինի պատասխան տալ այդ շրջանի համար: Թե՞ անհայտ անձինք այնքան էլ անհայտ չէին, պարզապես Ռոբերտ Քոչարյանից ավելի ուժեղ էին՝ ինչ-ինչ գործոններով ու առումներով, որոնց բացահայտելը նրա համար հնարավոր չէր:

Մի կողմ թողնենք մոտեցումը, որ Քոչարյանն ամենակարող էր, կամ Հայաստանի իշխող համակարգում կար ամենակարող մի սուպերմեն: Ամեն ինչ շատ ավելի բազմաշերտ ու բարդ էր այդ համակարգում, ընդ որում՝ ոչ միայն ներքին, այլև արտաքին ճյուղավորումներով, մասնավորապես դեպի Ռուսաստան:

Բայց այժմ, երբ մի իրավիճակ է, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է պատասխան տալ անհայտ անձանց փոխարեն, եթե դիտարկում ենք նրա հայտարարության հիմքում եղած երկու կանխավարկածներից հենց երկրորդի տարբերակը, Ռոբերտ Քոչարյանը ունի՞, պատրա՞ստ է դատական գործընթացում ներկայացնել հիմնավոր և համոզիչ փաստեր՝ ցույց տալու համար, թե իրականում ովքեր են կրակել կամ ովքեր կարող էին կրակել՝ հանրությանը տալով իրադարձությունները դիտարկելու հավելյալ ուղղություն:

Գոնե առայժմ Ռոբերտ Քոչարյանն իր կողմնակիցների վարքագծի միջոցով հանրությանը տալիս է բոլորովին այլ ազդակ, որն ավելի շատ խոսում է նրա հայտարարության հիմքում հնարավոր առաջին կանխավարկածի մասին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում