ՃՈ. Մինչև մարտի 27-ը 1260 մեքենայում երկուսից ավելի մարդ կար՝ իջեցվել են

ՃՈ. Մինչև մարտի 27-ը 1260 մեքենայում երկուսից ավելի մարդ կար՝ իջեցվել են

PanARMENIAN.Net - Մարտի 27-ի ժամը 09:00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 44 տրանսպորտային միջոց, որոնց մեջ 2-ից ավելի անձ է եղել, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ը՝ 1260 տրանսպորտային միջոց։

Ոստիկանությունից հայտնում են, որ որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 34 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: ՀՀ-ում մարդատար մեքենաներում կարող է երթևեկել միայն երկու հոգի՝ վարորդը ներառյալ, մարդիկ բնակության վայրից դուրս գալ կարող են համապատասխան թերթիկ լրացնելու պայմանով: Մարտի 27-ի առավոտվա դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 39-ով: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---