Օսիպյանը ոստիկանների` News.am այցի մասին. Գրություն պետք է փոխացվեր, ճնշում չկար

Օսիպյանը ոստիկանների` News.am այցի մասին. Գրություն  պետք է փոխացվեր,  ճնշում չկար

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանապետ Վալերի Օիսպյանը, անդրադառանլով News.am լրատվական գործակալություն ոստիկանների այցելությանը, ասել է, որ դա չի կարելի դիտարկել որպես ճնշում լրատվամիջոցի վրա:

«Չեմ հասկանում՝ ինչու է գործակալությունն այդքան աղմուկ բարձրացրել։ Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, գրության շրջանակում պետք է տեղեկացվեր իրենց ու ոստիկանության ծառայողն այցելել էր ընդամենը օրինակը փոխանցելու համար», - ասել է նա՝ հավելելով, որ ԶԼՄ-ն հրապարակում էր արել, և դատախազության կողմից հանձնարարական է եղել այդ հրապարակման հետ կապված:

Դեկտեմբերի 7-ի ցերեկը News.am լրատվական կայքի գլխավոր մբագիր Արմենիկա Կիվիրյանը հայտնել է ոստիկանության՝ կայքի խմբագրություն այցելելու մասին։ Ավելի ուշ խմբագրությունը հատրարարություն է տարածել տեղի ունեցածի մասին:

«Ընտրություններից երկու օր առաջ լրատվական գործակալության խմբագրություն կատարած նման այցը, պարբերաբար վերադառնալու «սպառնալիքները» ոչ այլ ինչ են, եթե ոչ առնվազն փորձ` ազդելու տարածաշրջանի և Հայաստանի թիվ մեկ լրատվական գործակալության վրա` նպատակ ունենալով խոչընդոտել ընտրությունների լիարժեք և համակողմանի լուսաբանումը։ Իրեն ժողովրդավարական և իրավական պետություն հռչակած երկրում նման գործելաոճն անընդունելի է և վտանգում է երկրում խոսքի ազատությունը», - նշված էր հայտարարության մեջ:

Ոստիկանությունն, իր հերթին, հայտարարել է, որ ոստիկանության ՔՀԳՎ-ի աշխատակիցը միայնակ այցելել է խմբագրություն` ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցված տեղեկության հիման վրա պատրաստված գրությունը հանձնելու: Խմբագրությունում նա օրենքով սահմանված կարգով ներկայացել է, գլխավոր խմբագրին հայտնել իր այցի նպատակը ու հանձնել թղթերը: Խմբագիրը բովանդակությանը ծանոթանալուց հետո ասել է, որ կխոսի իր իրավաբանի հետ: Վերջինիս հետ հեռախոսային խոսակցությունից հետո հրաժարվել է վերցնել թուղթը: Ոստիկանության ծառայողի բացատրությունից հետո, որ, միևնույն է, փոստով ուղարկելու է գրությունը, խմբագիրը նորից է զանգահարել իրավաբանին: Իրավաբանները եկել են խմբագրություն, ծանոթացել գրությանը, ինչից հետո գլխավոր խմբագիրը ստորագրել է ոստիկանի օրինակը ու վերցրել գրության իր օրինակը: Ոստիկանության ծառայողը դուրս է եկել խմբագրությունից ու հեռացել:

«Ավելացնենք միայն՝ կախման կետերով, անորոշ հայտարարություն տարածելով, ոստիկանության լրատվության վարչության զանգերը անտեսելով, լրատվամիջոցների հարցերին խորհրդավոր լռությամբ «պատասխանելով» չարժեր, անիմաստ աղմուկ բարձրացնել` ի սկզբանե իմանալով, որ տեղի ունեցածը «իրադարձություն» չէ և որևէ աղմուկի հիմք դառնալ չի կարող: Ի դեպ, նշված գրությունը փոխանցվել է նաև այլ լրատվամիջոցի», - նշվում է հաղորդագրությունում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---