Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մոսկվայի հետ առաջացած խնդիրը 2018-ից հետո Հայաստանի վարչապետի հարցն է

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության ղեկավար Ստեփան Դանիելյանը:

-Պարոն Դանիելյան, Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում, անդրադառնալով 2018-ին իր՝ վարչապետ դառնալու լուրերին, նշել է, որ վարչապետի հարցը ՀՀԿ-ի հարցն է։ Վարչապետի ով լինելու հարցը փա՞կ հարց է հանրության համար, որովհետև հանրությունը վարչապետի իր ընտրությունը կատարել է ԱԺ ընտրություններում: Ըստ էության՝ նա նշում է, որ ամեն ինչ ապրիլի երկուսո՞վ է կանխորոշվել:

-Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ Սերժ Սարգսյանի հետ դժվար է չհամաձայնել: Սահմանադրությունը նրա համար չի փոխվել, որ հանրության կարծիքը որոշիչ լինի քաղաքական գործընթացների համար:

Սկսած 1995-ից՝ այս համակարգը ինքնավերարտադրվել է, սահմանադրության փոփոխությունից հետո ամեն ինչ ավելի անկեղծ է կատարվում: ՀՀԿ-ն կորոշի, թե ով է լինելու վարչապետը, իսկ ՀՀԿ-ում որոշումները կայացնում է Սերժ Սարգսյանը: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը լուրջ հիմքեր ունի այդ պաշտոնին որևէ այլ անձի, բացի իրենից, չնշանակելու համար:

-Նկատի ունեք այն, որ չկա՞ վարչապետի համապատասխան թեկնածո՞ւ Սերժ Սարգսյանի համար, թե՞ այն, որ այս վարչապետն էլ չի կարողանալու խոստացածն ի կատար ածել:

-Կարծում եմ, որ ավելի լուրջ պատճառներ կան: Շատերը չեն հասկանում, որ Հայաստանի համաշխարհային քաղաքականության մեջ հիմնական նշանակությունն Արցախի կոնֆլիկտն է. դա լրջագույն աշխարհաքաղաքական թնջուկ է: Ով վարում է Արցախի խնդրի բանակցությունները, նա էլ աշխարհի համար Հայաստանի հիմնական քաղաքական դերակատարն է: Նրա հետ են պայմանավորվածություններ ձեռք բերվում` և ոչ միայն Արցախի հարցով: 2018-ից հետո վարչապետն է վարելու բանակցությունները, և դժվար թե Սերժ Սարգսյանը զիջի իրական իշխանությունը:

Կա նաև երկրորդ պատճառը: Հայաստանի քաղաքական համակարգը` և’ իշխանությունը, և՛ ընդդիմությունը հիմնականում բաղկացած են մորթապաշտներից, և նրանց հիմնական խնդիրը կերակրատաշտին մոտ գտնվելն է: Դա նրանց վերահսկողության տակ պահելու հիմնական լծակն է: 2018-ից հետո կերակրատաշտի շերեփը գտնվելու է վարչապետի ձեռքին, և դեռ հարց է, թե ՀՀԿ ԱԺ ֆրակցիան որքանով կվերահսկվի ՀՀԿ նախագահի կողմից և որքանով «շերեփով» վարչապետի կողմից:

-Հիմա Սասնա ծռերն ապստամբության կոչեր են անում դատարաններից, ընդդիմադիրները և իշխանությունը շարունակում են նրանց համարել ահաբեկիչներ: Ի՞նչ նպատակ է դա հետապնդում: Սասնա ծռերի կոչերը որքանո՞վ են կենսունակ այսօր:

-Այդ հարցին դժվարանում եմ պատասխանել, երևի պետք է իրենց հարցնել: Այն, որ իշխանություններն իրենց ահաբեկիչներ են անվանում, դա հասկանալի է, բա ուրիշ ինչ պետք է ասեին: Սակայն իրենց պետք է հարցնել, թե ինչու է հանրության մի զգալի հատվածը, եթե ոչ ճնշող մեծամասնությունը Սասնա Ծռերին դրական վերաբերվում: Հետաքրքիր կլիներ լսել նրանց պատասխանը:

-Պարոն Դանիելյան, երբ ընտրություններ չկան առաջիկա տարիներին, հնարավո՞ր է այնպիսի օրակարգ ձևավորվի, որ նիրհից դուրս կբերի հանրությանը: Ընդդիմությունը կարո՞ղ է արդյոք այդպիսի օրակարգ առաջարկել: Եվ առհասարակ ի՞նչ վիճակում է այսօր ընդդիմությունը:

-Ընդդիմություն ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք:

-Նկատի ունեմ այն բոլոր ուժերին, որոնք իրենց ընդդիմադիր են հռչակել:

Իրենք իրենց ինչ ասես կարող են հռչակել, դա իրենց գործն է: Հասարակությունն էլ կարող է իրենց այդպիսին համարել, կամ չհամարել, դա էլ հասարակության գործն է:

-«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց  է սկսել։ Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը:

-Հաշվի առնելով այն, որ դա ոչ միայն մեկ անհատի նախաձեռնություն է, այլ մի ողջ ինֆորմացիոն կոմպանիա, ապա կարծում եմ, որ դա իշխանության պատվերն է: Ըստ երևույթին, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև ինչ-որ խնդիր է առաջացել, և չեմ բացառում, որ դա 2018-ից հետո վարչապետության հարցն է: Այսինքն ԵՏՄ-ի մեջ մնալն առևտրի առարկա են Հայաստանում ցանկանում դարձնել հենց այդ խնդրում զիջումներ պոկելու համար: Եթե դա ճիշտ ենթադրություն է, ապա այդ «նախաձեռնությունը» պետք է գնահատել որպես իշխանական պատվեր, ինչպես նաև Սասնա Ծռերին ահաբեկիչ հայտարարելը, ինչը դատախազի և դատավորի գործն է, ինչպես նաև Սասուն Միքայելյանի կողմից հնչեցված այն կարծիքը, որ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը պետք է լինի վարչապետ: Իշխանական քարոզչության ողջ բեռը այժմ «ընդդիմության» ուսերին է թողնված: Դա շատ ծանր և պատասխանատու բեռ է:

-Կարծում եք՝ աշխարհայացքային՝ արևմտամետ և ռուսամետ, բախում չկա՞ իշխանության և ընդդիմության միջև:

-Նախ արևմտամետները և ռուսամետները միմյանց հետ շատ ջերմ գոյակցում են ՀՀԿ-ում և ՀՀԿ-ից դուրս: Երկրորդ՝ ով ասաց, որ որևէ «մետությունը» կարող է համարվել աշխարհայացք: Դա աշխարհայացքի բացակայության ցուցիչ է: Աշխարհայացքների վրա հասարակություն է կառուցվում, այլ ոչ թե արտաքին քաղաքականություն: Աշխարհայացքի հիմք կարող են լինել մարդու իրավունքների, օրինականության հարցերը կամ նմանատիպ հիմնարար արժեքները: Ի՞նչ աշխարհայացքի մասին է խոսքը, երբ ընտրակեղծիքներով ու ընտրակաշառքներով անցկացված ընտրություններին մասնակցում են և դրանով ճանաչում են ընտրությունները: Այսօրվա խորհրդարանում ՀՀԿ-ն է ամենաքիչը մարդկանց խաբել: Իրենք ո՛չ արևմտամետ են ներկայանում, ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ ինչ-որ արժեքների կրողներ: Ինչպիսին կան, այդպիսին էլ ներկայանում են հանրությանը և ունեն հստակ շահեր:

Արտաքին քաղաքականությունը հիմնվում է երկրի շահերի վրա, օրինակ՝ իսլամական Իրանի հետ մենք լավ հարաբերություններ ունենք, իսկ ավելի աշխարհիկ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ` վատ: Միացյալ Նահանգները դաշնակից են Սաուդյան Արաբիային, որտեղ մարդու իրավունքների մասին խոսելը ծիծաղելի է: Դա միակ երկիրն է, որի երկու խոշորագույն քաղաքներում այլակրոններն անգամ  ոտք դնելու իրավունք չունեն, մնացած բաների մասին էլ չեմ խոսում: Օրինակ նույնասեռականներին մահապատժի դատապարտելը, հրապարակային գլուխներ կտրելը, կանանց իրավազուրկ վիճակը  և այլն: Մենք տեսանք, թե ինչպես մեկ օրում Թուրքիան Ռուսաստանի թշնամուց վերածվեց բարեկամի: Դա ի՞նչ է ցույց տալիս, որ արտաքին քաղաքականության մեջ շահերն են որոշիչ, այլ ոչ թե «աշխարհայացքները»: Կրկնում եմ՝ աշխարհայացքները կարևոր են երկրի ներսում:

Ես ավելի խիստ կասեի՝ արտաքին քաղաքական կողմնորոշումների համար քաղաքական գործիչներին պետք է օրենքով դատել և զրկել քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից,  և դրա համար կա օրենքի պահանջ: Կուսակցությունների մասին օրենքով կուսակցություններին արգելվում է այլ երկրներից ֆինանսավորվել: Որն է դրա իմաստը: Դրա իմաստն այն է, որ այլ երկրների շահերը չսպասարկեն: Այն, որ ոմանք իրենց հայտարարում են ռուսամետ կամ արևմտամետ, դա ինչ է նշանակում. դա նշանակում է սպասարկել այլ երկրների շահերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում