Բաժիններ՝

Թեստ. ընտրեք սիմվոլներից մեկը

1. Նուրբ մարդ եք, ով դուր է գալիս շրջապատին: Գրավում եք հակառակ սեռի ներկայացուցիչներին: Սիրում եք ապրել երևակայական աշխարհում, երազում եք իդեալական սիրո մասին: Սրտի ընտրությունը կարող է վկայել նաև այն մասին, որ դժվարանում եք արտահայտել զգացմունքները: Դրա փոխարեն՝ սպասում եք, որ մյուսները կգուշակեն՝ ինչ է կատարվում ձեր հոգում: Դա խոչընդոտ է ստեղծում, որը կարող է միայնության զգացման պատճառ դառնալ:

2. Ամբիցիոզ եք, կարողանում եք հասնել ձեր առջև դրված նպատակներին: Մրցունակ եք, որպես կանոն՝ հաղթում եք: Դժվարությամբ եք ընդունում անհաջողությունները, հակված եք դրանցում մեղադրել ուրիշներին: Կարծում եք, որ յուրօրինակ եք և միայն լավագույնին եք արժանի:

3. Արցունքը խորհրդանշում է բացասական զգացմունքներն ու ապրումները: Արցունքը կապված է նաև տխրության, անհանգստության, դեպրեսիայի հետ: Այս խորհրդանիշի ընտրությունը կարող է նաև նշանակել, որ ձեզ համար դժվար է շփվել մարդկանց հետ, կարող եք զգացմունքների հետ կապված խնդիրներ ունենալ:

Մեծ է հավանականությունը, որ ձեզ միայնակ եք զգում, ձեր կողքին չկա մտերիմ մարդ, ում կարող եք ամեն ինչ պատմել, և ով կլսի ձեզ: Հավանաբար ժամանակ առ ժամանակ զգացում եք ունենում, որ ձեզ չեն հասկանում:

Կարդացեք նաև

4. Թռչուն: Խորհրդանշում է ազատությունն ու օտարվածությունը խնդիրներից: Երբեմն հեռանալու և բոլոր խնդիրները հետևում թողնելու ցանկություն եք ունենում: Երազում եք խաղաղ, անհոգ կյանքի մասին, բայց գիտեք, որ դեռևս չեք կարող ձեզ այդպիսի շքեղություն թույլ տալ: Թռչունի ընտրությունը կարող է վկայել լուրջ հեռանկարների և մոտ ապագայում խոչընդոտների հաղթահարման մասին:

5. Վկայում է ապագայի հանդեպ վախի և տանջալից հիշողությունների մասին: Պետք չէ անհանգստանալ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ, մոռացեք այն ամենի մասին, ինչ հնարավոր չէ փոխել: Կենտրոնացեք ներկայի վրա:

Այս խորհրդանիշի ընտրությունը կարող է վկայել նաև այն մասին, որ կենտրոնացած եք որոշակի երևույթների վրա, ինչի հետևանքով չեք կարողանում առաջ շարժվել: Բաց թողեք անցյալը, կյանքը նորից սկսեք, առաջ շարժվեք:

6. Ձեզ դուր են գալիս գեղեցիկ, թանկ իրեր: Երազում եք շքեղ կյանքի մասին, բայց ամենայն հավանականությամբ՝ չեք կարողանում փոխել ֆինանսական վիճակը: Ավելի շատ հույս եք դնում ճակատագրի, ոչ թե սեփական հաջողության վրա:

Թիթեռի ընտրությունը կարող է վկայել այն մասին, որ պատրաստ եք փոփոխությունների: Ստեղծագործող եք, հնարամիտ, բայց ձեզ չի բավականացնում համարձակությունը՝ գաղափարներն իրականություն դարձնելու համար: Երազանքներն իրականություն դարձնելու համար հարկավոր է ավելի համառ և համարձակ լինել:

7. Ցանկանում եք ինչ-որ բան շտկել ձեր կյանքում, սակայն չեք կարողանում: Գուցե անհաջողությունների պատճառն ինքներդ եք: Չեք ցանկանում լուծել ուրիշների խնդիրները, քանի որ զգում եք, որ ինքներդ էլ բազմաթիվ խնդիրներ ունեք:

Ցանկանում եք խաղաղ ապրել, իդեալական զուգընկեր ունենալ, բայց այս ամենն առայժմ հասանելի չէ ձեզ: Ժամանակ առ ժամանակ հիասթափություն եք ապրում և երազում ավելի լավ կյանքի մասին:
Զգում եք, որ ձեզ ինչ-որ բան չի բավարարում, բայց, հնարավոր է՝ հարկավոր է գոհանալ այն ամենով, ինչ ունեք:

8. Բանալին կարող է վկայել այն մասին, որ փակում եք կյանքի որոշակի էտապ, և ձեզ նոր հնարավորություններ են սպասում: Հնարավոր է՝ մոտ ապագայում կլուծեք խնդիրը, որը ցանկանում էիք լուծել արդեն բավական երկար ժամանակ:
Ընտրությունը վկայում է նաև այն մասին, որ գաղտնապահ եք, փակ մարդ, մարդկանց չեք բացահայտում՝ ով եք և ինչ եք թաքցնում:

Նյութը Moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս