Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանը Հայաստանում անշրջելի փոփոխությունների մեկնարկի հնարավորություններ է տեսնում

Էդմոն Մարուքյանը Հայաստանում անշրջելի փոփոխությունների մեկնարկի 
հնարավորություններ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վստահ է, որ Հայաստանում անշրջելի փոփոխությունների փուլ է մեկնարկում: Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ընթացքում իր ելույթում Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ բոլորը պետք է ուրախանան՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելությունից, որովհետև, վերջապես, Հայաստանում գալիս է փոփոխությունների ժամանակը: «Մենք ունենք հնարավորություն այդ փոփոխությունները նյութականացնելու և Հայաստանի  քաղաքացիների կյանքն ավելի երջանիկ դարձնելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ ՀՀ-ում գործող հին համակարգը քանդվել է, և հնարավորություն կա կառուցել նորը, որը խարսխված կլինի ավելի կարևոր արժեքների վրա: «Ես բոլոր իմ գործընկերներին կոչ եմ անում աջակցել այդ հնարավորությանը»,- ասաց նա:

Մարուքյանը բոլորին կոչ արեց լծվել առաջիկա փոփոխություններին՝ շեշտելով, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը կանգնած է լինելու Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության թիկունքում, պաշտպանելու է այդ կառավարության ծրագրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]