News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 260 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 145 կարգապահական տույժեր.

- հայտարարվել է նկատողություն` 29,                                  

- հայտարարվել է խիստ նկատողություն` 89,

- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 2, 

- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 8,

- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 17:         

 ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 5 նյութեր:

 Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են մի շարք այլ աշխատանքներ, այդ թվում` ուսումնասիրվել և ամփոփվել են.

- ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողների կողմից կատարված իրավախախտումների և կիրառված կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկատվությունը,

- ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:

Այսպես.

 - 2017 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված իրավախախտումների կապակցությամբ կատարվել են 737 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով ծառայողների նկատմամբ կիրառվել են 456 կարգապահական տույժեր /որից 24-ը` ազատում ՀՀ ոստիկանությունում ծառայությունից/:

 - ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել են 21 քրեական գործեր 31 անձի վերաբերյալ:

 6 անձի վերաբերյալ 6 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով:

 2017 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 3 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 15 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 10 նյութեր:

 Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 1 ծառայողի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով, 3-ին հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 11-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

Տպել
Ամենաշատ