Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հյուսիսային պողոտայում հանդիսավորությամբ տրվեց «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի հետհաշվարկը

Հյուսիսային պողոտայում հանդիսավորությամբ տրվեց «Մանկական Եվրատեսիլ 2022» 
երգի մրցույթի հետհաշվարկը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքները բուռն փուլում են: Այս պահին Կարեն Դեմիրճյանի անվան մազահամերգային համալիրում ընթանում են բեմի կառուցման աշխատանքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանն ասաց, որ դիտարժան շոու է սպասվում, կլինեն նաև անակնկալներ:

«Արտերկրի մեր գործընկերներն արդեն ժամանել են Հայաստան: Հաշված շաբաթների ընթացքում կսկսվեն փորձերը, իսկ դեկտեմբերի 4-ին Հայաստան կժամանեն բոլոր պատվիրակները»,-ասաց նա:

Շուտով կմեկնարկի սպասված շոուի տոմսերի վաճառքը: Կազմակերպիչները նշում են` տոմսերի քանակը սահմանափակ է:

«Տոմսերը վաճառվելու են երկու եթերների համար. մեկը դեկտեմբերի 10-ի` ժյուրիի եթերի համար, մյուսը ` մրցույթային եթերի համար: Սա հրաշալի հնարավորություն է լինելու՝ առաջինը տեսնել շոուն»,- նշեց Ծերունյանը:

Հյուսիսային պողոտայի սկզբնամասում նոյեմբերի 11-ին  տեղի ունեցավ  «Մանկական Եվրատեսիլ»- ի հետհաշվարկի ժամացույցի մեկնարկի արարողությունը: Ժամացույցը միացրեցին  2021 թ.-ին Հայաստանին հաղթանակ բերած Մալենան և «Մանկական Եվրատեսիլ»-ի այս տարվա հայաստանյան պատվիրակ Նարեն:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ողջունեց բոլորին, ապա շնորհակալություն հայտնեց Մալենային, ում հաղթանակի շնորհիվ Եվրատեսիլը տեղափոխվել է Հայաստան:  

«Երևանն այս տարի հատուկ տոնական պատրաստություններ է տեսնում թե՛ Եվրատեսիլի, թե՛ Ամանորի կապակցությամբ, և մենք դեռևս որոշակի անակնկալներ ունենք երևանցիների համար»,- ասաց Ավինյանը:

Հանրային հեռուտաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն էլ հավելեց, որ մրցույթի կազմակերպման  ակտիվ փուլն արդեն սկսված է:

«Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա Եվրատեսիլի բացման արարողությունը, որը մեծ տոն է լինելու»,- ասաց նա: Ի դեպ, այդ օրը կմիացվեն նաև Գլխավոր տոնածառի լույսերը:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին 16 երկիր է մասնակցելու: Այն  կկայանա դեկտեմբերի 11-ին` Երևանում:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]