Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից  

Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 3-ին, ժամը 03:36-ին ահազանգ է ստացել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, Փրկարարները Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 31-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել «Jeep» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.):

Փետրվարի 3-ին, ժամը 03:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա.):

Փետրվարի 3-ին, ժամը 01:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Բ.):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]