Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Համազգային ընդվզում՝ դատարկ փողոցներում

Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենն աստիճանաբար ամբողջանում է. դրա հիմքում ոչ միայն նրա անձնական որակներն են, այլ նաև` քաղաքական համակարգի, ըստ էության, ամլությունը: Ռոբերտ Քոչարյանի մի քանի տարվա կառավարումը նույնիսկ որոշակի ակնածանք առաջացրեց Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների նկատմամբ` ապահովելով 2008-ին վերջինիս տրիումֆալ վերադարձը քաղաքականություն: Այսօրվա ընդդիմության բոլոր թևերի անտաղանդությունը նոստալգիկ որոշակի տրամադրություններ է ծնում ՀԱԿ-ի հանդեպ, որի ուղերձներն, անկախ որակից ու բովանդակությունից, գոնե քաղաքական էին: Զարուհի Փոստանջյանը այսօր նշանակել է իր հեղափոխության մեկնարկը կամ` ինչպես ինքն է ասում, համահայկական ընդվզման սկիզբը, որը տրվելու է Գյումրի և Վանաձոր քաղաքներում:

«Համահայկական ընդվզումը» հասարակության լայն շերտերի համար չբացահայտված «մութ անտառ» է ու հենց այս համատեքստում էլ հրապարակ է գալիս առաջին լուրջ հակասությունը: «Երկիր ծիրանին» նախաձեռնում է գործընթաց, որի պոտենցիալ միակ սուբյեկտը` հասարակությունը, դրան մասնակից չէ: Սա այսօրվա ընդդիմության խրոնիկ հիվանդությունն է` հղում անել հասարակությանն` առանց վերջինիս տրամադրություններն իմանալու:

Բնականաբար, նման «հեղափոխությունը» նմանվելու է դիսիդենտական շարժման, որի անհրաժեշտությունը չունի հասարակությունը` ապրելով ինֆորմացիայի ազատության միջավայրում: Հասարակությանն ոչ թե իրավիճակի նկարագրությունը կամ գործող իշխանությունների էպիկրիզն է պետք, այլ` ելքեր, որոնց համառորեն չի տիրապետում այսօրվա ընդդիմությունը: Ցանկացած ընդվզում պետք է ունենա մոտիվացիա, գործողությունների միասնական տրամաբանություն և նպատակ: Զարուհի Փոստանջյանը խոսում է միստիկայի լեզվով, սակայն այդպես էլ չի ներկայացնում այս կարևոր երեք բաղադրիչները: Էպատաժը գուցե քաղաքական վարքագծի պահանջարկված բաղադրիչ է, բայց երբ այն ծածկում է նպատակը, սպանում է գործընթացի բովանդակությունը, ճզմում է փոփոխությունների, կրեատիվ լուծումների պոտենցիալը: Այդ պարագայում հասարակությունն ընդվզում է ոչ թե իշխանության, այլ` Էպատաժի հեղինակի դեմ: Մարտի 10-ին էլ` հեղափոխության «շնորհանդեսի» է Ժիրայր Սեֆիլյանի «Հանուն Հայաստան պետության ճակատը»:

Տարօրինակ է, որ անգամ դատավարություններին հասարակության մինիմալ ներկայությունն ապահովելու կարողություններ չունեցող ուժը իրեն վերապահել է քաղաքական- բարոյական կոդեքս սահմանողի առաքելություն` գծելով իրական ընդդիմության և համակարգի սպասարկուների սահմանը: Եթե իրական ընդդիմություն լինելու բանաձևը ոստիկան սպանելը կամ բանտում հայտնվելն է, ապա Սերժ Սարգսյանի իշխանությունն իրապես այլընտրանք չունի:

Մյուս «հեղափոխության» մեկնարկը տրված է մարտի 30-ին` ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանի կողմից: Բարեբախտաբար, այս պարագայում ավելի «բարձր» նշաձողեր սահմանված չեն. օրակարգում «համեստ» խնդիր է` Սերժ Սարգսյանի և նրա միջազգային «հովանավորների» դեմ պայքարը: Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն տնից դուրս է եկել, բայց համառորեն Ազատության հրապարակ չի հասնում, որովհետև ամեն օր ելքերը վերանում են` փողոցային երևակայական պայքարը մտցնելով փակուղի:

«Ելքի» պարագան ամենանուրբն է, որովհետև եթե ոչ լեգիտիմ է համարվում Սերժ Սարգսյանի վարչապետությունը, ապա առնվազն դաշինքը պետք է պահանջի գործող խորհրդարանի արձակումը: Կես դրույքով հեղափոխական, կես դրույքով խորհրդարանական ընտրությունների լեգիտիմություն ընդունել հնարավոր չէ: Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարը կանխելու օրակարգով Ազատության հրապարակ գնալուց առաջ պետք է դեն նետվի մանդատը. գուցե հասարակությունը գնահատի ընդդիմության անձնազոհությունը:

Այսքան «հեղափոխական» Հայաստան հնարավոր չէր պատկերացնել. Դանտոնների, Ռոբեսպիերների, Մարատների պակաս չկա, բայց Գավրոշներն ու «Բաստիլ» գրավողները համառորեն բացակայում են: «Ընդվզում» են Զարուհի Փոստանջյանը` 15 կողմնակիցներով, Ժիրայրի հիսուն կողմնակիցները «ապստամբում» են, Վիրաբյանը խոսում է «մենավոր հեղափոխության» մասին, Նիկոլ Փաշինյանը մտադիր է վերադառնալ Ազատության դատարկված հրապարակ:

Ընդդիմության «մասովկան» ձախողվելու է` դեռ մեկնարկը չտված. ազգը մերժելու է հեղափոխականներին` Սերժ Սարգսյանին հնարավորություն տալով ևս մեկ անգամ խոսել իր իշխանության շուրջ ստեղծված աննախադեպ «ազգային համերաշխության» մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում