Thursday, 28 03 2024
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին

«Վիպ ավտոդպրոցում» կանանց կռիվը հետաքրքիր հետևանքներ է ունեցել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Նոր Նորք» նստավայրում Արման Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Լիլիթ Հ.-ի գործի դատական քննությունը:

Նախաքննական մարմինը այս քրեական գործը դատարան էր ուղարկել երկու ամբաստանյալուհիների կազմով՝ բացի Լիլիթից մեղադրանք էր առաջադրված նաև Իզաբելլա Մ.-ին: Նրանց երկուսին էլ սկզբում համարժեք մեղադրանք էր առաջադրվել՝ փոխադարձ քաշքշուկի ընթացքում կանայք, ըստ մեղադրանքի, միմյանց առողջությանը պատճառել էին միջին ծանրության վնաս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով:

Միայն թե նախաքննության ավարտական փուլում, երբ դատաբժշկական չորրորդ՝ հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ ի վերջո պարզվել է, որ առողջության միջին ծանրության վնաս հակառակորդը չի ստացել,  Լիլիթի մեղադրանքը փոփոխվել է, նրան շատ ավելի մեղմ մեղադրանք է առաջադրվել՝ ծեծի և բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Դատաքննության սկզբում Իզաբելլա Մ.-ի շահերի պաշտպանի միջնորդությամբ ու Իզաբելլայի համաձայնությամբ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Համաներման վերջին ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ:

Ամբաստանյալի աթոռին մնացել է Լիլիթ Հ.-ն:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 15-ի սահմաններում «Վիպ ավտոդպրոց» ՍՊ ընկերության գրասենյակում ավտոդպրոցի կողմից իրեն մատուցված ոչ պատշաճ ծառայությունների համար նախապես վճարված գումարը վերադարձնելու շուրջ Լիլիթ Հ.-ն վիճաբանել է գրասենյակի աշխատակցուհի Իզաբելլա Մ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում տեղի է ունեցել քաշքշուկ, ըստ մեղադրանքի՝ «փոխադարձ կռիվ», Լիլիթ Հ.-ն «ծեծի է ենթարկել Իզաբելլա Մ.-ին և բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ մեկ անգամ ապտակել է այտին, քաշել է մազերից, որի ընթացքում նաև աջ նախաբազկի շրջանում քերծվածքների ձևով պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ»:

Դատարանում Լիլիթ Հ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2017 թվականի օգոստոսին ամուսնու հետ գնացել է «Վիպ ավտոդպրոց»՝ ավտովարման դասընթացներ անցնելու համար: Իրեն առաջարկել են 50 հազար դրամ արժողությամբ փաթեթ, որի մեջ ներառված էին մեքենա վարելու և տեսական դասընթացներ: Ինքը համաձայնել ու ամբողջ գումարը միանգամից վճարելով՝ ձեռք է բերել առաջարկված փաթեթը:

Աշխատակիցն իրեն ասել է, որ երկու օր հետո կարող է սկսել մեքենա վարելու դասընթացը: Ինքը զարմացել է, քանի որ մեքենայից այդ ժամանակ ոչինչ չէր հասկանում:

Երկու օր հետո սկսվել է մեքենա վարելու դասընթացը՝ իրենց շենքի մոտ է եկել մի մարդ, առաջին իսկ օրից գնացել են Հրազդանի կիրճ, տեղերով փոխվելով՝ վարել են մեքենան: Մաշտոցի պողոտայով գնացել են Պարոնյան փողոց, և իր համար տարօրինակ էր, որ առանց ճանապարհային նշաններն իրեն սովորեցնելու, թույլ են տալիս մեքենա վարել: Դրա մասին ինքը հարցրել է վարորդին, նա պատասխանել է, որ ճանապարհային նշանները սովորեցնելը իր գործառույթի մեջ չի մտնում:

Այդ դասից հետո իրեն զանգել է գրասենյակի աշխատակցուհի Իզաբելլան, որ հաջորդ դասի ժամը որոշեն: Ինքը հրաժարվել է՝ ասելով, թե երթևեկության կանոնները չգիտի, այդպես մեքենա վարելը ճիշտ չէ: Պնդել է՝ մինչև տեսական մասը չսովորի, մեքենա  չի վարելու: Սեպտեմբերի 6-ին գնացել է դասի, մոտ քսան աղջիկներ էին հավաքվել: Ինքը հասկացել է, որ շատերի մոտ է առկա իրեն հուզող խնդիրը: Հասկացել է, որ «ճիշտ տեղում չէ, ամեն բան բիզնեսի տարբերակ է», որոշել է այդ դպրոցում այլևս չշարունակել ուսումը, քանի որ իր համար ընդունելի չէր նրանց տարբերակը:

Հաջորդ օրը գնացել է գրասենյակ՝ դասերը դադարեցնելու համար: Երբ ասել է իր դիրքորոշումը, Իզաբելլայի տրամադրությունը փոխվել է, նա իր հետ սկսել է հեգնական տոնով խոսել: Ինքը չի ցանկացել տոն տալ, ասել է, թե ժամանակ չունի, թող հաշվեն իր մասնակցած դասերը, մնացած գումարը վերադարձնեն: Ասել է, թե ողորմության հետևից չի եկել, իր գումարն է պահանջում, թող իրեն վերադարձնեն 50 հազար դրամից 30 հազար դրամը՝ մի բան էլ ավել նրանց էր մնում: Իր հետ շարունակել են հեգնանքով խոսել, վերադարձրել են 32 հազար դրամ՝ ասելով, թե իր ժամանակը հազիվ էլ երկու հազար արժենա: Ինքը 30 հազար դրամը վերցրել, իսկ 2 հազար դրամը պատռել ու նետել է Իզաբելլայի վրա՝ ասելով, թե այդ նա է աշխատում ժամավճարով, նրան կարող են ժամը երկու հազար դրամ վճարել, դա իրեն չի վերաբերում: Իզաբելլան զայրացած հետ է հրել աթոռը, մոտեցել է իրեն ու սկսել է ճանկռոտելով իրեն հրել ու ասել, թե դուրս է շպրտելու, սրան նայեք… Ինքը այդ ժամանակ չի զգացել, որ ճանկռոտելուց ձեռքն արյունոտվել էր: Փորձել  են Իզաբելլային մի կողմ տանել, բայց չի հաջողվել: Նա իրեն  քաշքշում էր, որ «դուրս շպրտի»: Նա իրեն չի հարվածել, միայն քաշքշել է, եղունգները մտցրել է իր ձեռքերի մեջ ու ճանկռոտել է: Ինքը նրա քթին չի հարվածել ու չէր կարող քթի վնասվածք պատճառել նրան:

Իզաբելլան նստել է իր տեղը, ինքը կանգնած էր նրա սեղանի դիմաց: Իզաբելլան շարունակում էր վիրավորական խոսքեր ասել իրեն, ինքն այդ ժամանակ է տեսել ձեռքերի ճանկռվածքներն ու արյունը, զայրացել ու մեկ անգամ ապտակել է Իզաբելլային՝ ասելով՝ այսքանից հետո գոնե ձայնդ կտրիր:

Իզաբելլան նորից հարձակվել է իր վրա: Նա բռնել է իր ձեռքից, հետո՝ մատից, մատը ոլորվել է, ինքը մատի կոտրվածք է ստացել, որովհետև մի կողմից աշխատողներն էին հետ քաշում Իզաբելլային, մյուս կողմից ինքն էր փորձում ձեռքերն ազատել նրանից:

Նրանից ազատվելով՝ ինքն ասել է, թե կզանգի, որ համապատասխան մարդիկ գան, զբաղվեն նրանով: Հանել է հեռախոսը, բայց իր ձեռքից վերցրել են այն: Իր մի քանի պահանջից հետո են վերադարձրել հեռախոսը, ինքը դուրս է եկել: Ձեռքն ուռել ու թմրել էր, ինքը մտածում էր՝ կոտրվածք է: Զանգել է ամուսնուն, պատմել է կատարվածը, հետո զանգել է ոստիկանություն: Սպասել է  գրասենյակի առաջ: Երբ ամուսինն ու ոստիկանները եկել են, բոլորով ներս են մտել: Իզաբելլան այդ սենյակում չէր, ասում էին՝ հիմա կգա: Դրանից հետո ինքը գնացել է հիվանդանոց, ձեռքը գիպս են դրել: Ինքը հանգիստ է եղել՝ մտածելով, որ տեսախցիկներն ամեն բան ֆիքսած կլինեն: Քիչ անց հիվանդանոց են բերել Իզաբելլային, տարել են դիմածնոտային բաժանմունք, ինքը զարմացել է: Մի ծանոթ բժիշկ իրեն զգուշացրել է՝ զգույշ եղիր, գլխիդ չսարքեն… Ինքը չէր հավատում, որ նման բան հնարավոր է:

Հիվանդանոցից գնացել են ոստիկանություն, որտեղ իրեն ասել են, թե Իզաբելլայի քիթը կոտրել է: Ինքն ասել է՝ անհնարին է, նրան այդպիսի հարված չէր հասցրել, բաց ձեռքով ապտակել է, դրանից նա կարող էր միայն «դաղելու զգացողություն ունենալ»:

Բայց ինքը նրա մազերից չի քաշել, չի ճանկռոտել, «դա իր մեթոդը չէ»: Իզաբելլան է իրեն քաշքշել, ճանկռոտել, նրան հետ են քաշել գրասենյակի աշխատողները: Իր գլխին սարքել են՝ իբր ինքը հարվածել է Իզաբելլային, նրա գլուխը, իբր, դիպել է  պատին, նա ուղեղի ցնցում է  ստացել, քիթն էլ, իբր, կոտրվել է… Բայց ինքը նրան մեկ ապտակ էր հասցրել, որ լռի, մինչդեռ նա շարունակում էր իրեն անպատվել: Միայն չորրորդ դատաբժշկական փորձաքննությամբ է իրեն հաջողվել ապացուցել, որ Իզաբելլան այդ միջադեպի ընթացքում ո՛չ քթի կոտրվածք, ո՛չ ուղեղի ցնցում չի ստացել… Իր մասին նաև ասել են՝ իբր ինքը Իզաբելլային ոտքերով էլ է հարվածել: Դա էլ էր բացահայտ սուտ…

Դատարանում Իզաբելլա Մ.-ն օգտվել է լռելու իրավունքից:

Նախաքննության ընթացքում Իզաբելլան հայտնել էր, թե Լիլիթին չի քաշքշել, նրան մարմնական վնասվածք չի հասցրել, մատը չի կոտրել… Լիլիթը զրպարտում է իրեն… Նա դեպքի պահին եղել է ագրեսիվ տրամադրված… Միաժամանակ Իզաբելլան նշել է, որ 2008-2010 թթ քթի պլաստիկ վիրահատություն էր եղել…

Այս գործով շատ հետաքրքիր են Իզաբելլա Մ.-ի նկատմամբ կատարված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները:

2017 թվականի սեպտեմբերի 13-ի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Իզաբելլա Մ.-ի մոտ, ի թիվս արյունազեղումների ու քերծվածքների, հաստատվել է քթոսկրերի կոտրվածք ու գլխուղեղի ցնցում, նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

2018 թվականի մայիսի 11-ի և 2018 թվականի օգոստոսի 31-ի կրկնակի դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով՝ հաստատվել է առաջին եզրակացությունը՝  քթոսկրերի կոտրվածքն ու գլխուղեղի ցնցումը:

2018 թվականի դեկտեմբերի 18-ի կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Իզաբելլա Մ.-ի մոտ առկա են եղել քերծվածքներ ու քթոսկրերի հնացած կոտրվածք: Բոլոր բժշկական փաստաթղթերի, ռենտգեն պատկերների ու այլ հետազոտությունների արդյունքներով՝ փորձագետները եկել են եզրակացության, որ քթոսկրերի կոտրվածքը շատ ավելի հին է, չի կարող համապատասխանել 2017 թվականի սեպտեմբերի 7-ի վաղեմությանը, չի բացառվում, որ այն 2009 թվականի վիրահատության հետևանք լինի… Ինչ վերաբերում է «գլխուղեղի ցնցում» ախտորոշմանը, ապա, ըստ եզրակացության, այն տրվել է սուբյեկտիվ տվյալների հիման վրա, հաստատված չէ հարկլինիկական օբյեկտիվ ու գործիքային հետազոտությունների կատարմամբ…

Հանձնաժողովային կրկնակի փորձաքննության արդյունքում արձանագրվել է, որ Իզաբելլա Մ.-ին պատճառվել են նախաբազկի քերծվածքներ, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում, դրանց ծանրության աստիճանը չի որոշվում:

Այս եզրակացության ստացումից հետո նախաքննական մարմինը փոխել է Լիլիթ Հ.-ի մեղադրանքը, նրան մեղադրանք է առաջադրել Իզաբելլա Մ.-ին ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Դատարանը, գործով ձեռք բերված ապացույցները համադրելով, եզրահանգել է, որ Լիլիթ Հ.-ի արարքում հանցակազմը բացակայում է:

Դատարանը Լիլիթ Հ.-ին ճանաչել է անպարտ և արդարացրել է՝ նրա արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով:

Այս արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրանքի կողմը՝ մեղադրանքը «փրկելու» առումով խնդրելով բեկանել դատական ակտը, կայացնել մեղադրական դատավճիռ՝ Լիլիթ Հ.-ին մեղավոր ճանաչել բռնություն գործադրելու, ծեծի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, բայց նրան ազատել պատժի կրումից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում