211652_close_icon
views-count1991 դիտում article-date 19:56 09-06-2021

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը Չարենցավանում և Հրազդանում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի երրորդ օրը՝ հունիսի 9-ին, «5165» շարժումն իր հանդիպումները սկսեց Չարենցավանի Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակում:

Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման հիմնադիր անդամները քաղաքացիներին ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը: «Մենք մեր շուրջ հավաքել ենք երիտասարդ և լավ կրթություն ստացած երիտասարդների։ Հայն այսօր ուզում է արժանապատիվ Հայաստան, հոգատարություն, ոչ թե առևտուր՝ քաղաքական ու մշակութային։ Այս երկրի տերը այն սերունդն է, որը դեռ պաշտոնով և փողով չի կաշառվել, որոնք իսկապես ուզում են ծառայել Հայրենիքին։

Եթե ղեկավարը լինի արդար, ազնիվ և Հայրենիքին նվիրված, ապա ժողովուրդն էլ կլինի այսպիսին։ Ես երբեք չեմ մտածել, որ կզբաղվեմ քաղաքականությամբ, բայց սա արդեն քաղաքականություն չէ։ Յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ճակատագիրը։ Սա արդեն ազատագրական պայքար է»,- նշեց Կարին Տոնոյանը։ «5165» շարժման անդամները շրջեցին քաղաքով, լսեցին քաղաքացիների մտահոգություններն ու բարձրացրած խնդիրները։ ՀՀ վաստակավոր արտիստ, շարժման հիմնադիր անդամ Արսեն Գրիգորյանը կարևորեց Հայաստանի զարգազման գործում Սփյուռքի ներգրավվածությունը. «Մենք ուզում ենք ստեղծել Հայրենադարձության նախարարություն, քանի որ համոզվածք ենք, որ բոլոր ոլորտներում սնուցողը կարող է լինել հայրենադարձությունը։

Մեր ծրագրերը թեկուզ 20 կամ 100 հոգով պետք է իրականեցնենք, քանի որ դրանք միտված են ազգային հզոր պետության ստեղծմանը։Դարեր շարունակ մենք չենք ունեցել պետականություն, սակայն մեր մշակույթը և մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին մեզ պահել են` ստանձնելով մեր պետականության դերը:Այսօր մենք իրավունք չունենք անուշադիր լինելու մեր մշակույթի, մեր եկեղեցու, մեր ինքնության, ավանդույթների և արժեքների հանդեպ»։

Հաջորդիվ «5165» շարժման անդամները քաղաքացիների հետ հանդիպեցին Հրազդանի Սահմանադրության հրապարակում: Խոսեցին ազգային պետության կերտման գործում անհրաժեշտ գործողությունների, կրթության դերի ու նշանակության և պետության արդյունավետ կառավարման մասին: Առանձնակի ուշադրություն դարձվեց սահմանին տիրող իրավիճակին և խոսվեց պատերազմի նման ելքի պատճառների մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր