Friday, 29 03 2024
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները

«Բլատնոյ» Քոչարյանը

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, նրա փաստաբան Հայկ Ալումյանն արձագանքել է. «Ռոբերտ Քոչարյանը որևէ ցուցմունք չի տվել և չի էլ պատրաստվում ցուցմունք տալ այս մեղադրանքի պայմաններում: Իսկ դատարանում իր ելույթում չի անդրադարձել Սերժ Սարգսյանի թեմային»:

Հայկ Ալումյանի «բացահայտումն» իրականում բազմաշերտ է ու եթե կուզեք, բացահայտում է նրա պաշտպանյալի՝ Ռոբերտ Քոչարյանի արժեքային համակարգը։

Եթե Ռոբերտ Քոչարյանն իրապես համարում է, որ գործել է օրենքի շրջանակներում և արհեստական է համարում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը, ապա ոչ թե պետք է առաջնորդվեր «բլատնոյ» մտածողությամբ, այլ՝ հանգամանալից ցուցմունք տար ու փորձեր հիմնավորել մեղադրանքի սնանկությունը։ Ի վերջո, Քոչարյանն ոչ թե հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է, որի պարագայում «սուխոյ ատկազը» գնահատելի վարքագիծ է, այլ՝ պետության երկրորդ նախագահ։ Այս պարագայում շատ ավելի ադեկվատ կլիներ, եթե Քոչարյանը տարրական հարգանք դրսևորեր նախաքննության մարմնի հանդեպ, որը կատարում է իր պրոֆեսիոնալ պարտականությունը, ու նաև՝ հասարակության, որն ինֆորմացվելու իրավունք ունի։

Սակայն ամբողջ խնդիրը նրանում է, որ նույնիսկ «բլատնոյ» մտածողության հարցում Քոչարյանն ու նրա պաշտպանական թիմը կեղծում են։ Բանն այն է, որ Քոչարյանը գուցե իսկապես գրավոր ցուցմունքներ չի տալիս, սակայն ամբողջ օրն իր պաշտպանների շուրթերով հայտարարում է, թե տեղյակ չի եղել ՊՆ նախարարի 0038 հրամանի կամ 2008-ի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ծավալված իրադարձությունների մասին։ Այլ խոսքով՝ «դուխով» նախագահն ամբողջ պատասխանատվությունը փորձում է բարդել պաշտպանության նախկին նախարարի կամ նախկին ոստիկանապետի վրա։ Իսկ գուցե Քոչարյանը հասկացնում է, որ Մարտի 1-ի հիմնական կազմակերպիչը Սերժ Սարգսյանն է, որովհետև, ի վերջո, ընտրությունները կեղծվել են ու տասը քաղաքացի գնդակահարվել է՝ վերջինիս նախագահությունն ապահովելու նպատակով։

Այստեղ խիստ ուշագրավ ու նուրբ հանգամանք կա։

Ալումյանը չի շեշտում, որ Քոչարյանը հենց Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չի տվել, այլ ասում է՝ որևէ ցուցմունք չի տվել ու ընդամենը նկատում է, որ Սերժ Սարգսյանի թեմային երկրորդ նախագահը՝ դատարանի իր ելույթում, չի անդրադարձել։ Սա ավելի շուտ մեսիջ է Սերժ Սարգսյանին, որ Քոչարյանն, ըստ անհրաժեշտության, կարող է անդրադառնալ Սերժ Սարգսյանի թեմային, եթե որոշի ցուցմունք տալ։

Ի դեպ, Քոչարյանի այս ուղերձը Սերժ Սարգսյանը բոլորից ավելի շուտ ու լավ է հասկացել ու պատահական չէ, որ դեռ նախօրեին, իր փաստաբանի միջոցով, շտապել է Ռոբերտ Քոչարյանին հավաստիացնել, որ ՀՔԾ-ում Ռոբերտ Քոչարյանի դեմ չի գրել։

Այսպիսով՝ հետաքրիր պատկեր ենք ստանում։

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն առայժմ տեղավորվել են «բլատնոյի» դերի մեջ ու ԶԼՄ-ներում միջնորդավորված միմյանց հավաստիացնում են, որ իրար դեմ ցուցմունքեր չեն տվել։ Իրականում՝ փոխադարձաբար տեղի է ունենում «փափուկ» շանտաժի կիրառում։ Քոչարյանն ու Սարգսյանն առայժմ նյարդերի պայքար են մղում՝ փոխադարձաբար աշխատելով հունից հանել դիմացինին։ Ակնհայտ է, որ նրանցից յուրաքանչյուրը փորձում է Մարտի 1-ի գործում ազատվել գլխավոր կազմակերպիչի ու պատասխանատուի խարանից։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում