Մանուկյան․ Բաքվի ցանկացած գործողություն կարող է անկապ թվալ, բայց վերջնանպատակը Սյունիքը վերցնելն է20 հուլիսի 2021 - 17:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը, մեկնաբանելով Երասխում ու Գեղարքունիքում սահմանային լարված իրավիճակը, նշել է, որ Ադրբեջանի ցանկացած գործողություն առաջին հայացքից կարող է «անկապ թվալ», բայց դրա վերջնական նպատակը Սյունիքը վերցնելն է։ Նա հավելել է, որ ադրբեջանական կողմը կրակելու է ոչ միայն այդ, այլև ուրիշ տեղերում, գրում է Sputnik Արմենիան։ «Կրակելու են շատ տարբեր տեղերից։ Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ։ Չմտնեմ այդ զինվորական ենթադրությւնների մեջ։ Բայց մի բան շատ հստակ է, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ստրատեգիական հարց չէր, այլ «պրեստիժի»` պատվո հարց էր։ Իսկ Սյունիքի հարցը ստրատեգիական հարց է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թուրքախոս ժողովուրդների ճանապարհն է դա»,– ասել է նա։ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։ ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու: Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |