Բաժիններ՝

Ձերբակալվել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով երեկ ձերբակալվել է նաև «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանը։ Քննչական կոմիտեի լրատվական բաժնից հաստատեցին, որ ընկերության հաշվապահը նույնպես ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել էին նաև «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։  Քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնել էին, որ երկուսն էլ որպես կասկածյալ ձերբակալվել են՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու համար։

«Փաստինֆո»-ին ՔԿ-ից այսօր հայտնեցին, որ ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակում երեքին էլ մեղադրանքներ են առաջադրվել, և   միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս