«Մի գրիչի պատմություն». ըստ քաղաքագետի՝ խնդիրն ավելի խորքային է, քան կարող է խորհրդանշել գրիչը

 

«Շատ մարդիկ ֆիքսվել են գրիչի վրա, մինչդեռ խնդիրն ավելի խորն է, քան գրիչը կարող է խորհրդանշել: Ես այդ հարցը դիտարկում եմ գրիչի, մատիտի կամ թանկարժեք իրի հարթությունից այն կողմ». մեզ հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյան- Հրայր Թովմասյան արդեն մի քանի օր շարունակվող հեռակա «փոխհրաձգությանը» եւ այդ համատեքստում Փաշինյանի կողմից Հրայր Թովմասյանի նվիրած գրիչի հրապարակմանը՝ ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

Ըստ նրա՝ Փաշինյանն այդ գրիչով փորձեց ցույց տալ, թե ինչի է պատրաստ եղել Թովմասյանը՝ պաշտոնում մնալու համար. «Սերժ Սարգսյանի ասած՝ նա փաստաթղթով իրեն ապահովել էր մինչեւ 65 տարեկանը ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարելու հնարավորությամբ, եւ մնում էր լեզու գտնել իշխանության հետ: Բայց հետո պարզվեց, որ սրա մեջ նաեւ կեղծիք կա: Պարզվեց, որ իշխանությունը որեւէ անսկզբունք կոմպրոմիսի չի գնալու, մանավանդ որ ակնհայտորեն կա կեղծարարություն, երբ այդ ամենը ներկայացվում է շանտաժի լեզվով. մենք տեսնում ենք նրա դերակատարությունը Ռոբերտ Քոչարյանի եւ այլոց դատավարության հետ կապված»,- ընդգծեց քաղաքագետը:

Ըստ Մեհրաբյանի՝ այս իրավիճակում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարումն անթույլատրելի է.

«Սա թարախապալար է, որը պետք է հեռացվի վիրաբուժական ճանապարհով: Ի վերջո ես համոզված եմ, որ այստեղ խնդիր ունի Ազգային ժողովը, որը պետք է իր սահմանադրական պարտականությունները կատարի: Ամենակարեւոր արձանագրումը, որ արեց Նիկոլ Փաշինյանը՝ այն է, որ մենք մինչ օրս չունենք ՀՀ սահմանադրությանը համապատասխանող Սահմանադրական դատարան: Ես, լիովին կիսելով այդ գնահատականը, նաեւ մատնացույց կանեմ, որ այդ չհամապատասխանությունը կայանում է նրանում, որ ՍԴ-ում չկան դատավորներ. 2 դատավոր են, մնացածը՝ անդամներ: Այսինքն՝ Ազգային ժողովը պետք է 7 դատավոր ընտրի եւ ուղարկի այդ շենք, որպեսզի նրանք կարողանան իրականացնել իրենց պարտականությունները»,- ասաց Մեհրաբյանը:

Մեր հարցին՝ արդյոք դրա համար իրավական հիմնավորումներ կա՞ն՝ Մեհրաբյանն ասաց, որ իրավական հիմնավորումները փայլուն կերպով տվել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ իր հայտնի նամակում:

«Պետք է վերցնել եւ այդպես էլ անել եւ ոչ թե թողնել այդ թարախապալարը մնա եւ արյան վարակի առաջ կանգնեցնի բոլորիս»,- եզրափակեց քաղաքագետը:

Հրայր Թովմասյանի պաշտոնավարման շուրջ աղմուկը, հիշեցնենք, բորբոքվեց հունվարի 25-ին Կապանում Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսից հետո: Այդ ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ Փաշինյանը հայտարարեց, որ 2018-ի մայիսի սկզբից ամենօրյա, հետո ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն:

«Եվ Հրայր Թովմասյանն այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետեւ ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ո՛չ ունեցել եմ, ո՛չ ունեմ, ոչ էլ կունենամ»,- հայտարարեց վարչապետը:

Այդ օրը Փաշինյանն ասաց նաեւ, որ մենք այսօր չունենք ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ, քանի որ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ ՍԴ նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն՝ իր կազմից, բայց այսօր ունենք ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ նախագահ.

«Եվ հիմա պարզվեց, որ նա, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում։ Մենք չենք կարող ասել՝ դե լավ, մի թեթեւ կեղծիք են արել։ Տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք, որի արդյունքում օկուպացվել է ՍԴ-ն՝ մի անձի եւ մի խմբի կողմից։ Եվ այդ խումբը ՀՀ նախկին կոռումպացված իշխանությունն է»։

Այս հայտարարություններին արձագանքեց Հրայր Թովմասյանը՝ իրեն վերագրված խոսքերը համարելով շինծու եւ իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներ:

«Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող որեւէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»,- ասվում էր Թովմասյանի հայտարարությունում:

«Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»,- Կապանից Թովմասյանին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ օրը վարչապետն իր ֆեյսբուքի էջում հրապարակեց մի լուսանկար, որում պատկերված էր «Korloff» ապրանքանիշի գրիչ: Բացատրելով գրիչի հրապարակման պատճառը՝ Փաշինյանն իր էջում գրեց.

«Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն:

Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած:

Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր:

Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձեւերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչեւ հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով:

Հետո՝ հանկարծ հիշեց եւ կարեւոր համարեց ընդգծել, որ Իջեւանի փեսա է: Հետո՝ նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի, թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց:

Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի եւ այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում:

Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար:

Ինչեւէ, հետո սկսեցին ինձ մոտ ընդունելության գալու հայտերը: Չընդունեցի:

Հետո մոտենում էր հուլիսի 5-ը: Սկսվեցին «մեսիջ-խնդրանքներ», որ այդ օրը մասնակցեմ ՍԴ-ում կայանալիք ընդունելությանը:

Մերժեցի, ընդ որում՝ մի քանի անգամ, որովհետեւ հասկանում էի, որ ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռք բերել:

Հետո հանդիպեցինք 2019թ. սուրբծննդյան պատարագին: Սկսեց Աննային քծնել, թե բա շնորհակալ եմ, որ դստերս կրթաթոշակ եք տվել: Որ տեսա շողոքորթության չափն անցնում է, ասացի՝ չեն իմացել ով է: Չնայած՝ պարզվեց, իրոք չեն իմացել (ասեմ նաեւ, որ իմանալ-չիմանալը որոշման համար նշանակություն չէր ունենալու. դա հստակ չափանիշների խնդիր է):

Հետո մի քանի անգամ այն մարդը, ում էս վերջերս հղում էր արել, եկել ինձ զեկուցել է, թե բա Հրայրն ասում է՝ ես եմ գրել էս Սահմանադրությունը, ինչու իմ հնարավորությունները վարչապետը չի օգտագործում:

Ի պատասխան իրեն առաջարկել եմ գնալ մի հեռու-հեռու տեղ»,-գրել էր վարչապետը:

Համացանցում մեծ իրարանցում սկսվեց գրիչի թեմայով: Շատերը գրիչի հանգամանքը մանրուք համարեցին՝ հնարավոր համարելով մարդկային գործոնը, շատերը սկսեցին փնտրել եւ հրապարակել գրիչի գինը: Ըստ ֆեյսբուքյան տարբեր օգտատերերի՝ «Korloff»-ի գրիչն արժե 530 եվրո: Գնի կապակցությամբ վարչապետը գրեց. «Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջեւանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։ Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարեւոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց»։

Հրայր Թովմասյանը եւս մեկ հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ծանոթացել է վարչապետի հրապարակած փաստին եւ իր փաստաբաններին հրահանգել հայցը պատրաստել:

Այս պատմությունը շարունակվեց՝ ստանալով «մի գրիչի պատմություն» կեսկատակ անվանումը եւ աստիճանաբար վերածվեց հիբրիդային պատերազմի նոր երանգների բացահայտման:

«Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»,- թվիթերի իր էջում գրեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նրա այս հայտարարությանը արձագանքեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Վանեցյանի նախկին ընկեր Ալեն Սիմոնյանը:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Սիմոնյանը հայտարարեց.

«Իրականում գրիչը մի ծուղակ էր, որից հետո այդ ծուղակում հայտնվեցին ոչ մեկ, այլ մի քանի հոգի։ Անցյալ տարվա առաջին մասում ես ստացել եմ մի զանգ, այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ՝ «Ալեն ջան, Հրայրը՝ Սահմանադրական դատարանի, առաջարկում է, պատրաստ է աշխատել, ամեն ձեւով աջակցել եւ մի բան է խնդրում, մի բան է ասում, որ Ալենին ասեք, որ իմ վրա, իմ հետ կապված քիչ խոսի», ես պետք է ասեմ, որ ինչի՞ է հիշվել նաեւ այդ խոսակցությունը, մի քանի դրվագի պատճառով, նախ ինձ դուր չեկավ, որովհետեւ մարդը երբ որ հեռախոսով խոսում է, զգում ես, որ կողքը մարդ կա, ես վստահ էի, որ այդ խոսակցության ընթացքում միայնակ չէր, այդ զանգը բացի ինձնից եւ իմ զրուցակցից էլի լսողներ կային։ Ես ի գիտություն ընդունեցի, ասացի՝ «լավ, կխոսենք»։ Դրանից հետո, ընդամենը մեկ, երկու օր անց Թումանյան փողոցի «Նոր Զովք» խանութի առաջ ես հետեւից գրկախառնության արժանացա՝ շատ անսպասելի ինձ համար, եւ ի զարմանս ինձ՝ Հրայր Թովմասյանն էր, որը ինձ շատ լայն ժպիտով, մենք շփումներ տենց չենք ունեցել՝ «նորմա՞լ է հիմա ամեն ինչ», ես ի պատասխան ասացի, որ՝ հա հիմա նորմալ է եւ հասկացա, որ դա փաստացի էն մեր խոսակցության շարունակությունն էր»։

Ալեն Սիմոնյանը հայտարարեց նաեւ, որ իր տեղեկություններով, վերջերս Հրայր Թովմասյանը 6-7 անգամ այցելություններ է արել արտասահման, որոնցից ընդամենը երկուսն է գրանցվել որպես գործուղում։ «Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոն զբաղեցնող մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բացատրելու եւ խոսելու բան ունի, թե ինչի է այդքան հաճախ վերջերս կոնկրետ ուղղություններով մեկնում եւ վերադառնում»,- հավելեց նա։

Կարճ ժամանակ անց News.am-ի հետ զրույցում Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե Ալեն Սիմոնյանը ստում է, իրենք Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեն ունեցել. «Որպես Ալեն Սիմոնյանի նախկին ընկեր, մարդ, որը նրա հետ հաց է կիսել, ափսոսում եմ, որ նրա քաղաքական թիմը այս կերպ է վարվում նրա հետ: Ցավում եմ, որ նա համաձայնել է նման ամոթալի ձեւով օգտագործվել՝ հանուն մեկ մարդու անհեթեթ ամբիցիաների, որը չի խորշում իրար դեմ հանել անգամ ընկերներին ու ընտանիքի անդամներին»,- ասել էր Վանեցյանը։

Չուշացավ նաեւ Ալեն Սիմոնյանի արձագանքը. «Ասում ես ինձ նախկին ընկեր այն պարագայում, երբ ես ամեն հարցազրույցում, ի հեճուկս քո դավաճանության ինձ, վարչապետին, երկրին, քեզ ընկեր եմ անվանել: Ես քեզ շանս տվեցի դառնալ հեղափոխական, դու գնացիր քո մանկության երազանքի ետեւից` «դառնալ Սերժ», այդ հարցում էլ քեզ կօգնեմ, խոստանում եմ»,- ֆեյսբուքի իր էջում գրեց Սիմոնյանը։

Տպել
3363 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին