Արցախի նախագահը Բեյրութում հանդիպել է հայկական ավանդական կուսակցությունների անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցություն, Սոցիալ-ժողովրդավարական հնչակյան, Ռամկավար ազատական կուսակցությունների տեղական ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարման, համազգային կարևորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին