Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ակնկալում է քննարկումներ կողմերի օրակարգերի շուրջ

Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից 
ակնկալում է քննարկումներ կողմերի օրակարգերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումից ակնկալում է, որ երկու կողմերը կփորձեն մոտեցնել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին հայտնեց ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում:

«Հանդիպումից ակնկալում եմ, որ այն հանձնարարականը, որ Ադրբեջանի նախագահի հետ տվել ենք Արտաքին գործերի նախարարներին, կկատարվի: Իսկ այդ հանձնարարականը մեր օրակարգերի շուրջ քննարկումներ ունենալն ու դիրքորոշումները մոտեցնել փորձելն է»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հանդիպմանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրանում տարօրինակ բան չկա:

«Որևէ տարօրինակ բան չկա, որովհետև Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից է: Այդպիսի պրակտիկա եղել է և կլինի: Թե Ռուսաստանի ԱԳ նախարարի հովանու ներքո կարող են հանդիպել, թե Ֆրանսիայի, և թե Միացյալ Նահանգների»,- ասաց Փաշինյանը:

Մոսկվայում ապրիլի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am