Իրավունք 15:19 22/12/2022 Հայաստան

Կիրակոսյան. ՄԻԵԴ-ի արձագանքը պայմանավորված է նրանով, որ տեղի ունեցողը շատ ցավալի, հումանիտար տեսանկյունից հակամարդկային քայլ է

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Եվրոպական դատարանի կողմից երեկ կայացրած որոշումը՝  բավարարել Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, գնահատում է բովանդակային, ձևակերպումների առումով բավականին ճիշտ, օբյեկտիվ  իրականությունն արտացոլող։

«Դժվար է այն համարել դեպի հայկական կողմը թեքված որոշում, կարծում եմ, փաստերի,  ապացույցների վրա հիմնված օբյեկտիվ, իրականությունն արտացոլող որոշում է  առնվազն»,- ասուլիսում ասաց նա։

Ե. Կիրակոսյանի խոսքով, այս որոշման վրա պետք է շարունակել աշխատել, նաև քաղաքական առումով պետք է փորձել օգտագործել. «Այս որոշման ազդեցությունը  կախված է նաև մեր հետագա դիվանագիտական, քաղաքական աշխատանքից»։

Նրա խոսքով, դատարանից ակնկալիքները, հասկանալի պատճառներով, շատ բարձր չեն եղել, քանի որ գիտեն՝ դատարանը նման միջոցներ կիրառելիս իրավական տեսանկյունից ունի նախ  հստակ շրջանակներ, այսինքն անսահմանափակ չի գործում, երկրորդ՝ դատարանը սովորաբար խուսափում է նմանատիպ բարդ կոնֆլիկտային գործերի մեջ մտնել։

«Կարծում ենք՝ դատարանի արձագանքն այս իրավիճակին նաև պայմանավորված է  նրանով, որ իրականում տեղի ունեցողը շատ ցավալի, հումանիտար  տեսանկյունից անտրամաբանական ու հակամարդկային քայլ է, այս ամեն ինչին գումարած առողջական խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացու մահը՝ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն չունենալու պատճառով։ Կան սուր առողջական այլ խնդիրներով արցախցիներ ևս։ Եթե իրավիճակը չհանգուցալուծվի, շարունակելու ենք հետևել՝  ներկայացնելու  լրացուցիչ փաստարկներ, ապացույցներ, որպեսզի հետագա  ընթացքը կարողանանք ապահովել»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։

Հիշեցնենք՝ Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ. «Նշելով, որ այս պահին վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը, ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, «երաշխավորելու Լաչինի միջանցքով երկկողմ ուղղությամբ տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը», և հիշեցնելով Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները՝ Եվրոպական դատարանը որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը»:

«Սա նշանակում է՝ առաջին՝  առողջական խնդիրներ ունեցողները, երկրորդ՝ մարդիկ, ովքեր մնացել են ճանապարհին առանց օթևանի կամ առանց ապրուստի միջոցների, այսինքն մնացել են Արցախից Հայաստան կամ Հայաստանից Արցախ ճանապարհին, Ադրբեջանը պարտավոր է ապահովել այդ մարդկանց անվտանգ անցումը ճանապարհով»,- բացատրեց Կիրակոսյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստան երկու պահանջ էր ներկայացրել՝  ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել կարիք ունեցողերի տեղաշարժը,  ըստ էության ստացվում է, որ ՄԻԵԴ-ը միայն երկրորդ պահանջն է բավարարել՝ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը», կարելի՞ է անել եզրակացություն, որ ՄԻԵԴ-ն իսկապես Ադրբեջանին ցուցում չի տվել  բացել, ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Եղիշե Կիրակոսյանն ասաց. «Եվրոպական դատարանի կողմից նման ձևակերպում տալն ունի պատճառներ։ Մենք, իհարկե, պահանջել էինք ապաշրջափակել ճանապարհը, փորձել էինք  հնարավոր մաքսիմալ պահանջը դնել դատարանի առջև՝ հիմնավորելով դրա անհրաժեշտությունը, բայց  դատարանն ունի որոշակի սահմանափակվածություններ։ Այսինքն՝ դատարանի՝ միջանկյալ միջոց կիրառելու շրջանակն իր նախադեպային իրավունքի տրամաբանության տակ սահմանափակված է կոնվենցիայի 2-րդ հոդվածով՝ կյանքի իրավունքը պաշտպանող, 3-րդ հոդվածով՝ անմարդկային, դաժան, արժանապատվությունը  նվաստացող վերաբերմունքի արգելք, բացառիկ դեպքերում 8-րդ հոդվածով՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիություն, որոնցով պաշտպանող իրավունքների համար, երբ կա անդառնալի վնասի ռիսկ, այդ պարագայում դատարանում կիրառում է միայն այս միջոցը։ Այսինքն՝ դատարանից ակնկալել, որ միայն ասելու էր՝ բացել ընդհանրապես, սխալ կլիներ, դատարանը երբեք այդպիս բան չէր ասի, իր ցանկացած գործողություն  պետք է կապեր կոնկրետ իրավունքի հետ։

Նույնիսկ եթե մենք դատարանից ստացել ենք սա, արդեն բավականին մեծ քայլ է»։ 

Նա նշեց, որ դատարանը հղում անելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, հիշեցնում է Ադրբեջանին իր պարտավորության մասին. «Կարծում եմ՝ սա նշանակում է, որ միջանցքը պետք է բացվի, քանի որ եռակողմ հայտարարության մեջ  շատ հստակ գրված է՝ ապահովել անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների տեղափոխումը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, ապահովել անվտանգությունը։ Դատարանը պատահաբար չէ որոշման տեքստում մեջբերում այդ հոդվածն ու դրա վրա կառուցում իր որոշումը։ Եթե այս տրամաբանությամբ մեկնաբանենք, շատ լայն է ստացվում, իմ կարծիքով սա նշանակում է  կարող ենք փորձել, վեր կենալ, գնալ ու անցնել Լաչինի միջանցքով»։ 

Հարցին՝ եթե Ադրբեջանն, ամեն դեպքում, միջանկյալ միջոց կիրառելուց հետո շարունակում է փակ պահել ճանապարհը,  ի՞նչ գործիքակազմ կա, ի՞նչ է սպասվում, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը պատասխանեց. «Ադրբեջանի կողմից, բնական է, շատ գերքայլեր չենք էլ ակնկալում։ Ցավոք սրտի,  գործիքակազմն ունի սահմանափակումներ, բայց զուտ եթե ֆորմալ առումով խոսենք, Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում հետևյալ քայլերի հնարավորությունը կա. նախ՝ Նախարարների կոմիտեի հարթակը կա, որին ծանուցելու հնարավորություն ունի դատարանը  իր կիրառած միջոցների մասին։

Նախարարների կոմիտեն,  լինելով Եվրոպայի խորհրդի քաղաքական հիմնական մարմինը, հետևում է նաև  դատարանի վճիռների կատարման ընթացքին։ Նախարարների կոմիտեն  պետք է անհրաժեշտության դեպքում քննարկի, միջամտի այս հարցերին, հասկանա, թե քաղաքական առումով ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի  ավելի ուժեղացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը»։

Ե. Կիրակոսյանը նաև նշեց, որ եթե հարցը շարունակեն բարձրացնել  Արդարադատության միջազգային դատարանում, մի քիչ ավելի լայն միջոց ստանալու հնարավորություն կա,  հիմա քննարկվում է այդ հարցը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներիրն  ստիպում են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}