▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազությունը Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մասին հրապարակման հիման վրա ուսումնասիրություն է սկսել

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

«Ուսումնասիրության նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը Երևանի քաղաքապետարանից և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից պահանջել է տեղեկատվություն և փաստաթղթեր: Ուսումնասիրության արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»,- ասված է դատախազության պատասխանում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հետք»-ն օգոստոսի 24-ին հրապարակել էր «Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերտառությամբ հոդված, որտեղ նշված էր, որ շուրջ 8 տարի Սյունիքի նախկին մարզպետը Երևանում կառուցել է առանձնատուն, իսկ շինթույլտվություն ստացել է բոլորովին վերջերս՝ 2018 թվականի հունիսին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին