Իշխանությունը փոխանցվում է Սերժ Սարգսյանից Սերժ Սարգսյանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ իշխանությունը դեռ ունի հնարավորություն շտկելու իրավիճակը:
Անդրադառնալով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի նախօրեին արած հայտարարությանը, պատգամավորը նշեց ․«ԱՄՆ դեսպանի հայտարարությունը անսպասելի չէր: Եթե ԱՄՆ դեսպանն ասում է չենք աջակցում զինված պայքարին, չի նշանակում, որ աջակցում են իշխանությանը»:
Պատգամավորը մեզ հետ զրույցում նաև անդրադարձավ ապրիլին ընդառաջ ներքաղաքական զարգացումներին ու փողոցային պայքարին․ «Ընդդիմությունը 27 տարի նույն սխալները կրկնել է: Սա կարող է տանել վատ հետեվանքներով պարտության: Անձնավորված պայքարը միշտ ձեռնտու է իշխանությանը: Ազատության հրապարակում հավաքվածները չունեն հարթակ»: